Սյունիքում 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի մեղադրանքներին «Մալաթիա» տոնավաճառը չի բացվել, բայց դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ տեսչական մարմնի․ «Փաստինֆո» ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJ Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դի Սպասվում է ձյուն և մառախուղ Ասում է՝ երբեք մի՛ հանձնվեք, խայտառակվե՛ք մինչև վերջ. դա իսկը ՀՀ իշխանության համար է. Տաթևիկ Հայրապետյան 

«Հայաստան» խմբակցությունը չի ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել

Քաղաքական

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հայտարարության տեքստում հստակ ամրագրված է, որ արցախահայության իրավունքներն  ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն գործոններից է համարվում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց սահմանափակումների:  Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքների բոլոր նորմերին համապատասխան:

«Հայաստանի Հանրապետությունը մեր երկրի անկախության հռչակագրի և Սահմանադրության ու օրենքների համաձայն սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, և սա այն կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում հնարավորություն կունենանք ապահովել արցախահայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունը: Այստեղ մենք ունենք կոնցեպտուալ հակասություն իշխանության այն մոտեցման հետ, որ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից, որովհետև մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի իրացման հետապնդումը այն կարևորագույն երաշխիքներից են, որ արցախահայության համար ապահովելու են անվտանգություն, իրավունքներ և ապահովելու են նաև Հայաստանի անվտանգությունը»,- ընդգծեց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցությունը չի ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել:

«Չենք ընդունում այն քննադատությունը կամ այն գնահատականը, որ Արցախը մեզ համար բեռ է, և չի կարելի այդ բեռը պահել: Համոզված ենք, որ Արցախի հանձման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն, ճիշտ հակառակը՝ դա բերելու է պատերազմ և պարտության ու Հայաստանի կապիտուլյացիա: Եվ մենք համոզված ենք, որ արցախահայության իրավունքները պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ պաշտպանում ենք Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը և մյուս քաղաքները ու գյուղերը»,- ասաց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար:

«Մենք հասկանում ենք, որ հակամարտության կարգավորման ներկա փուլը այնքան էլ բարենպաստ չէ՝ պայմանավորված միջազգային իրավիճակով, բայց մենք համարում ենք, որ Արցախի կարգավիճակի հարցը, ի վերջո, պետք է քննության առարկա դառնա: Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ինչպես նաև տարածքային ամբողջականության վրա: Իսկ տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք, որ Ղարաբաղը ներառվում է Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Թևանյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյունիքում 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր Քեյթ Միդլթոնն արխիվային հուզիչ լուսանկար է ցուցադրել հոր հետԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի մեղադրանքներին«Մալաթիա» տոնավաճառը չի բացվել, բայց դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ տեսչական մարմնի․ «Փաստինֆո» ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին․ ֆրանսիացի սենատոր «Գահերի խաղը» սերիալի աստղերը սպասում են իրենց երկրորդ երեխայինՀայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը Թուրքիան Ռուսաստանին է վաճառել ամերիկյան ապրանքներ, որոնք օգտագործվում են ՌԴ ԶՈւ-ի կողմից․ WSJՓարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 21 կենդանու դիՍիլվեստր Ստալոնեն համաձայնել է իր ընտանիքի մասին ռեալիթի շոու նկարահանելԱնջելինա Ջոլին չի կարողացել զսպել արցունքները Իրաք կատարած այցի ժամանակՍպասվում է ձյուն և մառախուղCOVID-ի հին տարբերակները շրջանառվում են եղջերուների շրջանում և շարունակում են մուտացիայի ենթարկվել. PNASԱսում է՝ երբեք մի՛ հանձնվեք, խայտառակվե՛ք մինչև վերջ. դա իսկը ՀՀ իշխանության համար է. Տաթևիկ ՀայրապետյանՔաղցկեղը դատավճիռ չէ, ժամանակն է՝ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. նախարարՊԵԿ-ը 2023-ի հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքերՊեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում․ «Հրապարակ»Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի նախագահինՉկան «սիրելիներ» և «չսիրելիներ»․ գլխավոր դատախազը՝ իրենց կատարած աշխատանքի մասին (տեսանյութ)Դաղստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվելԱնդրեն և սիրելին Սուրբ Սարգսի տոնի առթիվ համատեղ հոլովակ են հրապարակել Հերթական երկրաշարժը՝ ԻրանումԱՄՆ-ն եթե ցանկանա, կարող է «մի մատի հպումով» վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. Մեդվեդև«ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ)ՊՆ նախարարը առանձնազրույցներ է ունենում սպայակազմի հետԳիտնականներն անվանել են այն համեմունքը, որը կարող է բարելավել դեռահասների ուղեղի աշխատանքըՆախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՄեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. ՌամոսԱրմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվեց 11-րդ զավակըՌիզ Ուիզերսփունը պատմել է, թե ինչպես է վնասել Դենզել Վաշինգտոնի Porsche-նՀայտնի է, թե ով է երեկ կալանավորված «օրենքով գողը»Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվՓորձելու եմ լուծումներ գտնել ռեստորաններում նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար․ ԹորոսյանԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ Ռուսաստանի հետ կատակները կարող են մահացու լինել. ռուս պատգամավորԵՊՀ նախկին ռեկտորի դուստրերն ու կինը հրավիրվել են ԴատախազությունԵթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. ՄեդվեդևԲավական է խայտառակել ԵՄ-ն, մեզ ադրբեջանական գազ պետք չէ․ ֆրանսիացի պատգամավորը՝ Լյայենին«Կա՛մ ՀԱՊԿ-ն կդառնա լուրջ ռազմաքաղաքական կառույց, կա՛մ՝ ԵԱՀԿ-ի ու Ինտերպոլի միքս» (տեսանյութ)Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն «ամրապնդվել են»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն ՎարդանյանԿոշ գյուղի տարածքում․ բախվել են Ford-ը, թուրքական համարանիշներով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա 1 զոհ, 4 վիրավոր«ՀԱՊԿ-ն կլուծարվի, եթե ՌԴ-ն պարտվի պատերազմում․ առանց ՌԴ պարտության դա քիչ հավանական է» (տեսանյութ)ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներինՌԴ-ն չի կարող ավելի հայ լինել, քան հայերն են, մենք չենք փոխելու իշխող ռեժիմը, ձեր գործն է. փորձագետ (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի մեխի գլխի քաղաքականությունը ձեռքերն Արցախից լվանալու քաղաքականություն է. Լեւոն Զուրաբյան. 168. amԿարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառուՈւՂԻՂ. Հայաստանն ու ՌԴ-ի և արևմուտքի գլոբալ հակամարտությունը» թեմայով քննարկում«Այլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում»Կոտրել են Վանաձորի բանտի աշխատակցի ավտոտնակի դուռն ու վնասել նրան պատկանող Mercedes-ը
Ամենադիտված