Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Ամերիկյան ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալներն Ադրբեջանում աշխատել են որպես խորհրդատուներ. The Washington Post-ի հետաքննությունը

Всемирная пресса

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերաբականը ծավալուն հոդված է հրապարակել՝ ներկայացնելով երկու ամերիկացի պաշտոնաթող գեներալների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի միջև վիճահարույց կապերի մասին։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ փուլում Պենտագոնի պաշտոնյաները, անտեսելով Ադրբեջանում կոռուպցիոն ավանդույթների վերաբերյալ մտահոգությունները, առաջնորդվելով ամերիկյան աշխարհաքաղաքական շահերով, Ալիևին համոզել են բացել իր երկրի սահմաններն ու օդային տարածքը դեպի Աֆղանստան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիների համար՝ չնայած ԱՄՆ դեսպանատան զեկույցին, որը «բեղավոր ուժեղ մարդուն» (Իլհամ Ալիևին - խմբ․) համեմատում էր «Կնքահայրը» ֆիլմի մաֆիայի պարագլուխների հետ։ Դրա դիմաց, ըստ ամերիկյան հեղինակավոր պարբերականի, Վաշինգտոնն Ալիևին խոստացել է ավելի սերտ դիվանագիտական գործընկերություն և 369 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր Silk Way Airlines ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ամերիկացի հետաքննողների տեղեկություններով, վերահսկվում էր կառավարության կողմից:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունքան ՄըքՆաբը և Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014 թվականներին պատասխանատու էին մատակարարման ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում: Թոշակի անցնելուց հետո բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way Airlines-ի հետ։ Համաձայն գործարքի՝ նրանցից յուրաքանչյուրը կարող էր օրական 5 հազար դոլար ստանալ:

Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պենտագոնը և Պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են պաշտոնաթող զինվորականներին աշխատանքի անցնել արտասահմանյան պետություններում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում: «Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, և դրանցից մեկն ազգային անվտանգության համար վտանգն էր», - վկայակոչելով փաստաթղթերը՝ նշում է հոդվածագիրը։

Ըստ նյութի՝ վիճահարույց հարցն ի վերջո պատճառ է դարձել երկարատև ներքին պայքարի պաշտոնաթող գեներալների և քաղաքացիական օդային ուժերի իրավաբան Ռ. Ֆիլիպ Դևելի միջև, որը մտավախություն ուներ, որ Ադրբեջանի հետ ամերիկացի զինվորականների գործարքները կարող են սկանդալ հարուցել։

Թերթի փոխանցմամբ, վեճի հրապարակայնացումը տևական ժամանակ փորձել են կանխել ռազմաօդային ուժերը։ 2016-2021 թվականներին այդ հարցով պարզաբանումներ ստանալու նպատակով լրատվամիջոցը չորս անգամ հարցում է ուղարկել, բայց ռազմական գերատեսչությունը կա՛մ մերժել է, կա՛մ ասել, թե չեն կարողանում գտնել որևէ փաստաթուղթ: Դատարանը, ի վերջո բավարարելով թերթի հայցը, պարտավորեցրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին հրապարակել 400 էջից բաղկացած փաստաթղթերը։

The Washington Post-ը նկատում է, որ այդ փաստաթղթերն արտասովոր մանրամասնությամբ ներկայացնում են, թե ինչպես են երկու բարձրաստիճան ամերիկացի զինվորականները փորձել օգուտ քաղել պատերազմի ժամանակ ստեղծված արտաքին հարաբերություններից, ինչպես նաև այդ վարքագիծը վերահսկելու Պենտագոնի փորձերը: Սղագրություններն ուսումնասիրած լրագրողները նշում են, որ ռազմաօդային ուժերի հետախուզության պաշտոնյաները դեմ են եղել ադրբեջանական բիզնես գործարքներին, պատճառները, սակայն, շարունակում են գաղտնի մնալ։

Միևնույն ժամանակ, իրավաբան Դևելն էթիկական մտահոգություններ էր բարձրացրել, իր վերադասին նախազգուշացրել, որ « չպետք է անեն ինչ-որ բան, որը կստիպի Կոնգրեսին կամ լրատվամիջոցներին կասկածի տակ դնել Silk Way հոսող հարյուր միլիոնավոր դոլարները, որոնք նախատեսված են բացառապես ազգային անվտանգության կարիքների համար»:

Չնայած ներքին տարաձայնություններին՝ պաշտոնաթող գեներալները ճնշում են գործադրել ռազմաօդային ուժերի պաշտոնյաների վրա իրենց խորհրդատվական գործարքները հաստատելու նպատակով։ Ըստ 2015 թվականի փաստաթղթերից մեկի՝ գեներալ Ֆրեյզերն ասել է, որ եթե Վաշինգտոնն իրեն խանգարի ադրբեջանական ավիաընկերությունում աշխատելու հարցում, ապա կբախվի Ալիևի վարչակազմի «պատասխան հարվածին», և որ Բաքուն ի պատասխան կարող է նույնիսկ արգելափակել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման ուղիները դեպի Աֆղանստան:

Ըստ The Washington Post-ի՝ ամերիկյան բարձրագույն զինվորականության շրջանում տարածված պրակտիկա է եղել թոշակի անցնելուց հետո խորհրդատվական կամ պայմանագրային գործունեություն ծավալել իրենց աշխատած երկրներում՝ անկախ դրանցում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրներից։

 Պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ Silk Way Airlines ընկերության բաժնետերերի մեջ նշվում է նաև Իլհամ Ալիևի դուստրերից մեկի անունը, պաշտոնաթող գեներալը հայտարարել է, թե լրատվամիջոցներն են շահարկում այդ հարցը:

The Washington Post-ը վկայակոչում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 2010 թվականի հետաքննությունը, համաձայն որի Silk Way բանկի սեփականատերերից մեկն Ալիևի դուստրն է։

Ի վերջո, գեներալների կապն Ալիևի վարչակազմի հետ, ինչպես նաև այդ հարցով պաշտոնական թույլտվության բացակայությունը հետաքննության առարկա է դարձել, որը Ռազմաօդային ուժերի գլխավոր տեսուչի գրասենյակն ավարտել է 2015 թվականին։ Քննիչները եզրահանգել են, որ գեներալը խախտել է օրենքը՝ չփնտրելով օտարերկրյա կառավարությունում աշխատելու թույլտվություն։ Որպես պատիժ կրճատվել է նրա զինվորական կենսաթոշակը։ Այդ օրենքի խախտման համար այլ պատիժ սահմանված չէ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное