Շինհրապարակներում առկա խնդիրները «ԴՆԹ» մակարդակի են. եթե ստանդարտներ չեն աշխատում, պետք է լավարկել. Փաշինյան
ՔաղաքականՇինհրապարակներում շինաշխատանքների կատարման դեպքում ստանդարտները խախտելու պարագայում պատասխանատվություն սահմանող օրենսդրական կարգավորումը Փաշինյանը համարեց կարևոր և հրահանգեց հետևողական լինել, որպեսզի այն ևս թղթի վրա չմնա։
«Շինարարության ծավալները մեծ թափ են հավաքել, և տեսնում ենք, որ փոշով աղտոտվածության բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում։ Բացի նրանից, թե շինհրապարակը ինչ վիճակում է, ինչպես պետք է տարանջատվի, կարևոր է նաև հետևողական լինել, որ ստանդարտները պահպանվեն»,-ասաց վարչապետն ու հավելեց, որոշում ընդունելուց զատ, կարևոր է նաև հետևել, որ դրանք կատարվեն։
Փաշինյանի գնահատմամբ՝ դա «ԴՆԹ» մակարդակի խնդիր է և բացի անվտանգայինից, նաև էսթետիկ ու բնապահպանական ծանր հետևանքներ է ունենում։
«Կարծում եմ, որ բոլոր ոլորտներում պետք է ստանդարտներ սահմանել ու ու հետևողական լինել դրանց ներդրման ու պահպանման առումով։ Իսկ եթե չեն աշխատում այդ ստանդատները, ուրեմն պետք է լավարկել»,-շեշտեց Փաշինյանը։