Մեգան Մարքլը ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման (լուսանկար)
ԼուսանկարներՄեգան Մարքլը ցուցադրել է դեմքն՝ իր առանց դիմահարդարման Netflix-ի վավերագրական ֆիլմում։ Համապատասխան կադրերը հրապարակել է Mirror-ը։
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին, Netflix-ում հայտնվել են Հարիի և Մեգանի վավերագրական ֆիլմի առաջին երեք դրվագները: Դրվագներից մեկում ներառված էին կադրեր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի վիդեո օրագրերից։ Սասեքսի դքսուհին, մասնավորապես, նկարահանել է իրեն Կանադայի Վանկուվեր կղզում գտնվող իրենց նստավայրում գտնվելու ժամանակ։ Կադրում նա հայտնվել է առանց դիմահարդարման և սրբիչով փաթաթված մազերով, ատլասե վերնաշապիկով և ջինսով։