Ford-ը տապալել է բաժանարար գոտու մի քանի տոննա կշռող բետոնե արգելապատնեշն ու հայտնվել մայթեզրին
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող Հուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Հարվածի հետևանքով էլ մի քանի տոննա կշռող բետոնե արգելապատնեշը կողաշրջվել է։