Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը
ՔաղաքականՎարչապետը Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցը:
«Վստահ եմ, որ դուք (Վլադիմիր Պուտին-խմբ.) տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ»,-ասել է Փաշինյանը:
Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ
դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝
բերելով կեղծ բնապահպանական հիմնավորումներ:
ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների՝ երեք ժամից ավել տևած
բանակցությունների արդյունքում մայրուղին բացվել էր: