Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ 

Մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին․ ՄԻՊ-ի ուղերձը

Իրավունք

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։ Եվ պետության ստեղծումը հենց այն սոցիալական համաձայնությունն է, որի կենտրոնական պայմաններից է իրավունքների ու ազատությունների գործնականում իրացման հնարավորությունների ստեղծումն ու դրանց անդադար կատարելագործումը։ Այլ կերպ ասած, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները։ Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես սահմանադրական անկախ մարմին՝ միտված իրավունքների և ազատությունների խախտումների կանխարգելմանն ու վերացմանը։

Իրավունքների պաշտպանության կոնցեպտը, սակայն չի սահմանափակվում միայն հանրային իշխանության կամ անկախ մարմինների պարտավորություններով, այն ենթադրում է հանրության կողմից իրավունքների ճանաչման ու հարգման միջավայր, որտեղ առավել լավ պայմաններ կան, որ մարդն, անկախ իր սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, կարողանա առանց խտրականության իրացնել իր իրավունքները։

Իրավունքների կոնցեպտը վերացական մի բան չէ, այն շատ կոնկրետ նշանակում է իրական հնարավորություն, որ օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա անկախ կյանք վարել, նշանակում է, որ իր համայնքին սպառնացող բնապահպանական վտանգների մասին կարծիք բարցրաձայնող անձը չլռեցվի արհեստական իրավական գործընթացներով ու տուգանքներով, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա անկախ, անկողմնակալ դատարանում ակնկալել իր գործի արդար քննություն, երբ խախտվել է իր որևէ իրավունք, դա նշանակում է, որ հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք կամ պարզապես որևէ հատկանիշով տարբերվում է շատերից։ Այլ կերպ ասած, մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին՝ որպես պարտավորություն հարգելու մյուսների իրավունքները և որպես իրավունք՝ իրացնելու սեփական իրավունքները։
Շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան
Ամենադիտված