Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» ակցիայից ու գրել.
«Այս լուսանկարը ճշգրտորեն արտացոլում է ալիևյան ռեժիմի «էկոլոգների» իրական դրդապատճառները, ովքեր շրջափակում էին իրականացրել Արցախի 120 հազար բնակչության դեմ։
Արցախի միակ ճանապարհը փակած ադրբեջանցի այս հետախույզը մի ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, մյուսով ցույց է տալիս Գորշ գայլերի ժեստը։
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով»,-գրել է նա: