Ադրբեջանցի ոստիկանները ևս հայտնվել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին (տեսանյութ)
ՏեսանյութերԳորիս-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցի էկոակտիվիստների բողոքի ակցիայի վայր են ժամանել ադրբեջանցի ոստիկաններ։ Ավելի վաղ այնտեղ էին եկել նաև Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները:
Հակառակորդի լրատվամիջոցները հաղորդում են, որ այսպես կոչված «բնապահպան ցուցարարները» ծափահարություններով են դիմավորել իրավապահներին։