Քանյե Ուեսթը Պուտինին հրավիրել է հանդիպման
Այլ![Քանյե Ուեսթը Պուտինին հրավիրել է հանդիպման](/timthumb.php?src=disc/13-12-22/027cc3675df79db6e4ad7e4ec2273184.jpg&w=780)
Ամերիկացի ռեփ-արտիստ Քանյե Ուեսթը Telegram-ում ալիք է բացել, ինչի մասին հայտնել է նրա գործընկեր, բլոգեր Նիկ Ֆուենտեսը, ով հավատարիմ է հակասեմական հայացքներին։ Այս պահին ալիքին բաժանորդագրվել է ավելի քան 70 հազար մարդ։ Երաժիշտն արդեն բաց նամակ է հրապարակել, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է հանդիպել դեկտեմբերի 15-ին։
«Բաժանորդագրվեք Ye-ի պաշտոնական ալիքին»,- գրել է Ֆուենտեսն իր ալիքում։
Այս պահին ռեփերի ալիքում երկու հրապարակում է արվել։ Առաջինը աուդիո ձայնագրություն է, որը ներառում է մի հատված նրա վերջին «Clubhouse»-ի հարցազրույցից, իսկ երկրորդը շնորհակալություն է Հիսուսին՝ ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիայների վերադարձի համար, ինչպես նաև սպիտակամորթների կյանքի կարևորության մասին տեքստ, որին կցված է նամակ՝ ՌԴ նախագահի հետ հանդիպելու ցանկության մասին։
Ռեփերը նաև հիշեցրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին փոխնախագահ դառնալու առաջարկի մասին, եթե Ուեսթը ստանձնի պետության ղեկավարի պաշտոնը։
![](banners/armflix.jpg)