Քիմ Քարդաշյանը թափանցիկ լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ
Ռեալիթի շոուի հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը թաց լողազգեստով լուսանկարներ է հրապարակել։ Նա համապատասխան նկարներով կիսվել է Instagram-ի իր էջում։
42-ամյա Քիմ Քարդաշյանը սոցցանցում լողափին արված ֆոտոշարք է հրապարակել։ Հրապարակված նկարներում նա կեցվածք է ընդունել՝ նստած ավազին։ Նա սպիտակ լողազգեստով է՝ ջրից թափանցիկ դարձած, մազերն արձակած են, իսկ դեմքը մեղմ շպարով է։
Հետևորդները բարձր են գնահատել Քիմ Քարդաշյանի կազմվածքը։ «Հրաշալի», «Այնքան սեքսուալ ես», «Թագուհի»,- մեկնաբանություններում գրել են նրանք։