Բեռլինի հյուրանոցում պայթել է աշխարհի ամենամեծ ակվարիումը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՈւրբաթ առավոտյան Բեռլինի հրշեջներն աշխատում են Dom Aquaree հյուրանոցում, որտեղ պայթել է 16 մետր բարձրությամբ գլանաձև ակվարիումը։ Այժմ այնտեղի ջուրը հոսում է ողջ քաղաքի փողոցներով, հայտնում է Focus.de-ն։
Բեռլինի ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեպքի վայր են ժամանել։ Իրավապահների խոսքով՝ ակվարիումից ջուրը «հոսում է փողոց»։ Գերմանիայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են շրջանցել տարածքը։ Մոտ 350 հյուրերի խնդրել են լքել հյուրանոցը։
Մեկ միլիոն լիտր ջուր պարունակող ակվարիումից ջրի հետ միասին դուրս է ցայտել 1,5 հազար ձուկ։ Նշվում է նաև, որ վիրավորվել է երկու մարդ։