Քեթի Փերին կոճապղպեղի կոստյումով զվարճացրել է երկրպագուներին
ԼուսանկարներԵրգչուհի Քեթի Փերին կոճապղպեղի կոստյում է հագել ու ծիծաղեցրել երկրպագուներին։ Համապատասխան լուսանկարներն ու մեկնաբանությունները հայտնվել են աստղի Instagram-ի էջում։ «Ահա թե ինչպիսի տեսք ունի առողջությունը»,- մակագրել է երգչուհին նկարները։
Բաժանորդները ծիծաղել են երգչուհու նոր հրապարակման վրա։ Շատերը ենթադրել են, որ այս տեսքով նա նշել է Հելոուինը։ ««Ուշացած գրառում Հելոուինի՞ց», «Հելոուինն արդեն անցել է, ընկերուհիս», «Սա քո Հելոուինի կոստյումն էր», - գրել են հետևորդները մեկնաբանություններում։
Սակայն Քեթի Փերին բացատրել է, որ այս կերպարով մասնակցել է իր ավագ քրոջ՝ Անժելա Հադսոնի 40-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկույթին։