Օրերս ստացա շնորհակալագիր Մոնակոյի Mission Enfance հիմնադրամի նախագահից. Վրույր Փենեսյան
ԲլոգոսֆերաՕրերս Մոնակոյից ստացա շնորհակալական նամակ MISSION ENFANCE հիմնադրամի նախագահ Պատրիցիա Հյուսսոնից, ով իր շնորհակալությունն էր հայտնում ինձ, երաժիշտներին՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանին, սոպրանո Լիանա Ալեքսանյանին, դուդուկահար Լևոն Մինասյանին և իմ ընկեր Ֆրեդերիկ Լեկրոնին՝ Մոնակոյի Մայր Տաճարում այս տարի իմ նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական համերգի համար (նվիրված Հայաստանի Անկախության օրվան), որի շնորհիվ հանգանակվեց 24735€ գումար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է գործարար Վրույր Փենեսյանը:
«Այդ միջոցները հնարավորություն են տվել անմիջական աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված երեխաներին, ինչպես նաև ֆինանսավորել Գյումրիի երիտասարդ արհեստավորների ձեռներեցության վերապատրաստման ծրագիրը:
Իսկ ես իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում Acba bank-ին և անձամբ Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին՝ իմ այս նախաձեռնությանն աջակցելու և մեր պետության համար այս կարևոր օրվան նվիրված միջոցառումն առավել արժևորելու համար:
Կրկին անգամ իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր տաղանդաշատ արտիստներին՝ դաշնակահարուհի Nareh Arghamanyan-ին, սոպրանո Liana Aleksanyan-ին և դուդուկահար Լևոն Մինասյանին իրենց պատրաստակամության համար մաս կազմելու այս բարեգործական համերգին»,- գրել է նա։