Անվտանգության երաշխիքները պետք է տարածվեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա. Մակրոն
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է ավելի վճռական դեր ստանձնի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում՝ նվազեցնելով իր հույսը ԱՄՆ-ից և զարգացնելով սեփական պաշտպանական կարողությունները՝ խաղաղություն ապահովելու համար Ուկրաինայի պատերազմով ցնցված տարածաշրջանում, գրում է WSJ-ը:
Հորդանանի՝ Ամմանում կայացած գագաթնաժողովից Փարիզ վերադառնալիս երեք լրագրողների հետ զրույցում Մակրոնն ընդգծել է, որ չի տեսնում իր հնարավորությունը՝ զարգացնելու եվրոպական պաշտպանությունը՝ որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք: Ավելի ուժեղ Եվրոպան, ըստ Մակրոնի, թույլ կտա մայրցամաքին դառնալ ավելի ինքնավար դաշինքի շրջանակներում՝ գործելով «ՆԱՏՕ-ի ներսում, ՆԱՏՕ-ի հետ, բայց նաև կախված չլինելով ՆԱՏՕ-ից»:
«Այս համատեքստում՝ անվտանգության երաշխիքներնը պետք է տարածվեն ոչ միայն Ուկրաինայի և Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի վրա: Երբ խոսում եմ երաշխիքների մասին, ի նկատի ունեմ բոլոր այս երկրները»,- ասել է Մակրոնը։