Երևանը և Բաքուն պետք է գտնեն կարգավորման ուղիներ. Սերգեյ Լավրով
Ռուսաստան
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղության համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։
«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար», - ասել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։