Ալեսանդրա Ամբրոսիոն Սուրբ Ծնունդն անցկացրել է իր ընտանիքի անդամների հետ
ԼուսանկարներԱլեսանդրա Ամբրոսիոն կիսվել է Սուրբ Ծննդյան ընտանեկան տոնակատարությունից Փարք Սիթիում, Յուտա լուսանկարներով, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը, գրում է Daily Mail-ը։
Մոդելը Սուրբ Ծնունդը նշել է Chanel-ի մուգ կապույտ սվիտեր զգեստով՝ V-դիզայնով և սպիտակ զարդարանքով։ Նա իր հանդերձանքն ամբողջացրել է նույն ապրանքանիշի սպիտակ վզնոցով, գլխարկով և ականջօղերով։
Ամբրոսիոն լուսանկարներով կիսվել է Instagram-ում և շնորհավորել իր հետևորդների Սուրբ Ծնունդը։