ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
ԱրցախՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
Պարեկություն է իրականացվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում երեք երթուղիներով։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: