Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը
Համաշխարհային Մամուլ![Ադրբեջանում հայտարարել են, թե մեկնարկել է Արցախից խաղաղապահների դուրսբերման գործընթացը](/timthumb.php?src=disc/16-04-24/882839d6272943ffdc02273a47714fe5.jpg&w=780)
Մեկնարկել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել են Դադիվանքի տարածքը։
Խաղաղապահների զորախումբը լքել է վանական համալիրի տարածքն ընդամենը մի քանի օր առաջ։
Նշվում է, որ ներկայումս Դադիվանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո։
«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացն Ադրբեջանի տարածքից»,– ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)