Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարոյի կողմնակիցները գրավել են Ազգային Կոնգրեսի շենքը, 400 մարդ բերման է ենթարկվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայում 2022 թվականի ընտրություններում պարտված նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, հայտնում է CNN Brasil-ը։
Հեռուստաալիքը հայտնում է, որ ցուցարարները կարողացել են գրավել նաև նախագահական պալատը և Գերագույն դատարանի շենքը։
«Բոլսոնարոյի արմատական կողմնակիցները ներխուժել են Ազգային Կոնգրես Բրազիլիայի նախարարությունների էքսպլանադայում ռազմական ոստիկանության հետ բախվելուց հետո, հակաժողովրդավարական ակցիաների մասնակիցները զինված են փայտերով և քարերով»,- հայտնում է G1 պորտալը։
Անկարգություններին մասկացել է մոտ հինգ հազար մարդ։ Ըստ Բրազիլիայի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոշայի թվիթերյան գրառման՝ բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ։ Նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Reuters-ը, վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, գրում է, որ երկրի ներկայիս նախագահ Ինասիո Լուլա Սիլվան պաշտոնական այցով մեկնել է Սան Պաուլո նահանգ։
2023 թվականի հունվարի 1-ին Լուլա դա Սիլվան երրորդ անգամ դարձավ Բրազիլիայի նախագահ։ Ձայների 99,01%-ի հաշվարկի արդյունքներով՝ նա ստացավ 50,84%-ը, նրա մրցակիցը՝ երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոն, հավաքեց ձայների 49,16%-ը։ Բոլսոնարոն համաձայնեց փոխանցել իշխանությունը։