Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Վահե Ղազարյանի և «սորոսականների» միջև չհայտարարված պատերազմում հաշիվը 1:0՝ հոգուտ նախարարի է

Аналитический

2020 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում․ «Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի», - ասված էր երեք ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ վերը նշված ՀԿ-ները ֆինանսավորվում են արևմտյան մի շարք գրանտային կազմակերպությունների, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամի կողմից, ԶԼՄ-ները վերջիններիս հաճախ անվանում են հենց սորոսական: Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո վերը նշված շրջանակները մի կողմից փորձում էին հասնել՝ համակարգում բարեփոխումների գործընթացի ողջ կուռացիան իրենց ձեռքը վերցնելուն, մյուս կողմից՝ անթաքույց ցանկանում էին հասնել Վահե Ղազարյանի փոխատեղմանը իրենց՝  «քիմքին» ավելի հարմար թեկնածուով: Այս ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել դիցուք՝ պարեկային ծառայության ներդրմանն ուղղված ռեֆորմը, տեղ գտնել ոստիկանական համակարգի բարեփոխումները համակարգող խորհրդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ, ի դեպ, հանդուրժողականություն էին ուսուցանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Սորոսի հիմնադրամը պարբերաբար նաև սեմինարներ է կազմակերպել՝ ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը խորագրով:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ սույն ՀԿ-ների ցանկությունը՝ իրենցով անել ոստիկանական համակարգը, նոր չէ: Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի կայքում հրապարակվեց ճանապարհային քարտեզ, որում հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Որպես նպատակ էր սահմանվում հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:  Թեև ֆորմալ առումով հիմնադրամը և վերջինս կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները իրենց նպատակին հասան, սակայն գործնականում ՆԳՆ-ն լինելու է վարչապտի ենթակայության տակ․ նախարարը և նրա տեղակալները նշանակվելու և ազատվելու են միայն վարչապետի առաջարկով: Իսկ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ նախարար նշանակվեց հենց սորոսական շրջանակների քննադատության գլխավոր թիրախ Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում ռիսկի դիմել և վերջիններիս հանձնել իր գլխավոր հենարաններից մեկը՝ ուժային բլոկը: Այս տեսանկյունից նրա համար օպտիմալ տարբերակը սուպերնախարարությունը յուրայինին վստահելն է, իսկ Ղազարյանը այն պաշտոնյաներից է, ով այս ընթացքում առանց վարանելու կատարել է Փաշինյանի բոլոր հրամանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ Փաշինյանի թիկունքում «խաղեր տալու» մեջ նրան դեռևս չեն նկատել:

Դեռևս 2018-ին գծված պլանների ձախողմամբ էլ պայմանավորված վերը նշված ՀԿ-ների երեկվա դեմարշը: Միևնույն ժամանակ, նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակելու են հետևել ՆԳՆ աշխատանքին, սա, կարծես թե, նախազգուշացում է նորանշանակ նախարար Ղազարյանին, որ վերջինս մնալու է արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների խոշորացույցի տակ: Ի դեպ, այս հայտարարությանը անմիջապես հետևեց նաև Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանի գրառումը, ով վերջերս Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կապեց ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության հետ: Սա էլ յուրահատուկ քար էր՝ ուղղված Վահե Ղազարյանին, չմոռանանք, որ Արսեն Թորոսյանը նույնպես պատկանում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ ներքին գործերի նախարարի պատասխանը չի ուշանա, նրա կադրային փոփոխություններից առաջինը լինելու է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս անմիջականորեն աշխատում էր հայտնի ՀԿ-ների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ Ումրշատյանը տարին փակեց կարգապահական տույժով։ Ակնհայտ է, որ մի կողմից՝ Վահե Ղազարյանը շարունակելու է համակարգը արևմտյան ՀԿ-ների ազդեցությունից դուրս բերելու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ այդ ՀԿ-ները շարունակելու են մանրադիտակի տակ պահել նորաստեղծ նախարարության աշխատանքը՝ հարմար առիթներ փնտրելով կառույցի թերացումները ջրի երես հանելու համար: Թե ինչով ի վերջո կավարտվի այս չհայտարարված պատերազմը՝ ցույց կտա ժամանակը..

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное