Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ բոլոր հարցերի լուծման համար. Պեսկով
ՌուսաստանՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ՝ լուծելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ ամենադժվարը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսպես է նա մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «2023 թվականին Հայաստանն իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չի անցկացնի»։
«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ՀԱՊԿ գործընկերները կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշումը զորավարժությունների վերաբերյալ, որոնք պետք է անցկացվեին այս տարի։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) տեղեկացրել էր, որ կազմակերպության զորավարժությունները երկրում նպատակահարմար չեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականին այս զորավարժությունները Հայաստանում չեն կայանալու։