Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարազը լուսանկարվել է Calvin Klein-ի գովազդի համար
ԼուսանկարներԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարազը լուսանկարվել է Calvin Klein-ի ներքնազգեստի գովազդի համար։ Այդ մասին գրում է WWD-ն։
Աշխարհի առաջին ռակետը լուսանկարվել է Calvins-ի գովազդային արշավում՝ լուսանկարիչ Գրեյ Սորենտիի սև-սպիտակ շարքում: 19-ամյա թենիսիստը լուսանկարվել է բրենդի ֆիրմային Modern Cotton ներքնազգեստով, Cotton Stretch և Cotton Classic, ինչպես նաև նոր Classic Straight ջինսերով։
Ջոնաթան Բոթոմլին՝ Calvin Klein-ի մարքեթինգի տնօրենը, ասել է. «Կառլոսը վերջին տարիների ամենահետաքրքիր տաղանդներից մեկն է, որի վստահությունն ու արտիստիկությունը համակցված է նրբագեղ կազմվածքով, որը հիանալի կերպով արտացոլում է մեր ապրանքանիշի ոգին»:
Իսպանացի թենիսիստը նվաճել է ATP Tour մենախաղի վեց տիտղոս: ԱՄՆ-ում հաղթելուց հետո Ալկազարը դարձավ ամենաերիտասարդ թենիսիստը, ով գլխավորեց ATP-ի վարկանշային աղյուսակը:
Այժմ Ալկազարը համագործակցում է Nike, Babolat ապրանքանիշերի հետ և հանդիսանում է Rolex ապրանքանիշի դեսպանը։