Ռոտենը բացատրել է՝ ինչու Դեշամը Մբապեին չի նշանակի հավաքականի ավագ
ՍպորտՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը խոսել է այն մասին, թե ինչու ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հարձակվող Կիլիան Մբապեին չի նշանակի Ֆրանսիայի հաաքականի ավագ.
«Կարծում եմ՝ Դեշամը Մբապեին չի նշանակի հավաքականի ավագ: Ինչո՞ւ: Քանի որ նա շատ է աղմկում, վառ է արձագանքում, իսկ Դեշամը մամուլի ասուլիսների ժամանակ շփման այդ ոճի հակապատկերն է: Հրդեհի դեպքում ավագն այն մարդն է, որը փորձում է կրակը մարել: Կիլիանն իր անկեղծությամբ կրակն ավելի ուժեղ կվառեր,-հայտնում է armsport-ը։
Սա բնական չէ Դեշամի համար: Նա ավելորդ աղմուկ չի սիրում: Լյորիսը լավն էր մամուլի ասուլիսներին, բայց Մբապեն երբեք չի կարողանա շփվել այնպես, ինչպես ցանկանում է Դեշամը»,- Ռոտենի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: