Արտաշատում բախվել են Hayasa մոտոցիկլետն ու ՎԱԶ 21010-ը․ մոտոցիկլը կողաշրջվել է, կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԵրեկ` հունվարի 14-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Գարիկ Գ․-ի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլն ու 24-ամյա Աբրահամ Գ․-ի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմքենան տեղափոխվել են ոտիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։