Նադալը Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում է
ՍպորտԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց 2023-ի մրցաշարում:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի մեկնարկում Ռաֆայել Նադալը մրցեց Անգլիան ներկայացնող Ջեկ Դրեյպերի հետ: 3 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 2:6, 6:4, 6:1 հաշվով:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: