I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում. Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշանավորվի լայնամասշտաբ համերգով

Science and culture

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին, որը տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու են մաեստրոյի «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ  «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։

հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ «Օրհներգ-Նավապետ Բարի»  ստեղծագործության հիմքում մաշտոցյան օրհներգերն են: «Այն գրվել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով: Առաջին անգամ նախորդ տարի է հնչել կենսաբան Գրեգոր Յոհան Մենդելի 200-ամյակին նվիրված համերգների շրջանակում: Մենդելը նաև հոգևորական է եղել, և իմ ստեղծագործությունը հնչել է հենց այն եկեղեցում, որտեղ ծառայել է Մենդելը: Այս գործը դեռ մեկ անգամ է կատարվել և երկրորդ անգամ կներկայացվի Հայաստանում իմ լավ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,-պատմեց մաեստրոն:

Անդրադառնալով «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությանը՝ նա խոստովանեց, որ տարիներ շարունակ երազել է հայրեններ գրել: Մանսուրյանը երիտասարդ է եղել, երբ գրել է իր առաջին՝ չորս հայրենները, որոնք կատարել են սիրված երգչուհի Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի արտիստներ: Մանսուրյանն ուրախ է, որ Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցության արդյունքում կրկին անդրադարձել է հայրենների, ինչի մասին միշտ մտածել է:

Խոսելով հայ կոմպոզիտորական դպրոցի մասին՝ մաեստրոն նշեց, որ այն պատմական երկար ճանապարհ չի անցել: «Կոմիտասի հիմնադրած դպրոցն է և անուններ, որոնք մեծապես զարգացրել են կոմպոզիտորական արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի: Նրանք են Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Եթե հետևեք այս հեղինակների գործերին, կտեսնեք, որ ժամանակի ընթացքում նոր ժանրեր են մուտք գործել հայ երաժշտություն՝ կոնցերտ, սիմֆոնիա, բալետ և այլն: Երգեցողական արվեստի լավ օրինակներից են Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, բայց դրանք քիչ են. հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը»,-շեշտեց Մանսուրյանը:

Մանսուրյանը կարծում է՝ հայոց լեզուն, հայ բանաստեղծական արվեստն ու հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ կար: Կոմպոզիտորն այդ ուղղությամբ աշխատել է դեռ ուսանողական տարիներից: Հայրենների շարքը գրել է 1967 թվականին, հետո անդրադարձել է Համո Սահյանին, Իսահակյանին, Թումանյանին, Զարյանին՝ խմբերգերի ու մեներգների միջոցով մեծանուն գրողների գործերը բերելով  երաժշտարվեստ: «Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում»,-ասաց նա ու ընդգծեց, որ այժմ երազում է՝ մեր գլխավերևում խաղաղ երկինք լինի:

«Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը: Մտածում եմ, որ այդ իրավունքը ձեռք բերելու պայմաններ է պետք ստեղծել: Իմ երազանքն  այդ իրավունքը ձեռք բերելն է»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց՝ հունվարի 27-ին կայանալիք համերգին պատախանատվության զգացումն ավելի մեծ է, քանի որ այդ ութ հրաշալի հայրենները, որոնք գրել է Մանսուրյանը, նվիրել է իրեն: «Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ ամենամեծ կտավներից ութն են: Մանսուրյանի պես կոմպոզիտորի երաժշտության դեպքում «դժվարություն» ասելը սխալ է, քանի որ  նման կոմպոզիտորների գրվածքը չի կարող դյուրին լինել»,-նշեց նա ու հավելեց՝ պետք է հմուտ լինել Մանսուրյանի գործերը կատարելու համար, իսկ ինքը երկար տարիների ստեղծագործական ճանապարհ է անցել մաեստրոյի հետ, ինչի արդյունքում իրար հեշտ են հասկանում, սիրով են համագործակցում:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգն անցկացվելու է  Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգի իրականացմանն աջակցել են «Կողբ» հիմնադրամն ու FastBank ՓԲԸ-ն:

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ցանկացել են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային ու այդ ամենի միաձուլմանը, իսկ FastBank ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, ինչը դարձել է իրենց ռազմավարության մի մասը: Վստահ  է՝ որպեսզի հետագայում Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի նման կոմպոզիտորներ ծնվեն, պետք է համապատասխան հարթակներ ստեղծել:

Երեկոյին հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարը բարիտոն Տիգրան Քախվեջյանն է, ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular