ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան
Հայաստան![ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան](/timthumb.php?src=disc/18-01-23/7a5e40653c2a17691a62fed4c78eb7d7.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Հայաստան։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։
«Շատ ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր առավոտյան Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, անվտանգության իրավիճակի խոր քննարկումներ կլինեն»,-գրել է Կիրակոսյանը։
![](banners/armflix.jpg)