Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
ԼուսանկարներԿիևի շրջանի Բրովարիում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնում է ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։
Զոհերից բացի՝ վիրավորվել է 26 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։
Ինչպես հայտնել ենք, հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրավարի քաղաքում վթարի է ենթարկվել ուղղաթիռը, որում եղել են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և նրա տեղակալ Եվգենի Էնինը։ Վթարի հետևանքով՝ նրանք երկուսն էլ մահացել են։
Ուղղաթիռի կործանման պատճառն անհայտ է, դեպքի հանգամանքները պարզվում են։