ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 15 հայ զինծառայողի մահվան կապակցությամբ ցավակցել է Նիկոլ Փաշինյանին
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը տելեգրամյան իր ալիքում ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։ Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը։ Աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։ Վիրավորներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - գրել է Թասմաղամբետովը։
Ինչպես հայտնել ենք, հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր: