Թուրքիայում գնահատել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականությունը Սոմալիում հեղեղումների հետևանքով 14 մարդ է զոհվել Պուտինը մեղադրել է Արևմուտքին Սի Ծինփինի հետ բանակցությունների վրա ազդելու փորձերի մեջ Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբ «Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը (տեսանյութ) Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ պատգամավոր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով 

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթն արտահայտում է օբյեկտիվ իրականությունը. ՀՀ վարչապետ

Քաղաքական

Երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն: ՀՀ կառավարության նիստի շրջանակում այսպիսի գնահատական է տվել Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի ընդունած զեկույցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-19-ը տեղի ունեցած լիագումար նստաշրջանի ընթացքում, այսինքն՝ հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ ընդունվել է «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում. 2022 թվականի տարեկան զեկույցը», որը զեկուցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթրնը:

Այդ փաստաթղթում չափազանց կարևոր արձանագրումներ կան մեր տարածաշրջանի և Հայաստանի Հանրապետության մասին: Մասնավորապես, զեկույցը խստորեն  դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիան, որը գնահատել է որպես զինադադարի խախտում և խաղաղության գործընթացի համար լուրջ, բացասական հետևանքներ ունեցող ակցիա:

Վերահաստատել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի և կոչ է արել ադրբեջանական իշխանություններին՝ անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից: Համոզմունք է արտահայտում առ այն, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ: Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները: Մտահոգություն է արտահայտում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է հասցեագրի հակամարտության արմատական պատճառները, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց ու փախստականների վերադարձը, մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականությունը: Ողջունում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայությունը և կոչ է անում Եվրամիության խորհրդին՝ ընդլայնել տեղակայված փորձագետների քանակը, ավելացնել առաքելության կարողությունները, ամրապնդել ներկայությունը տարածաշրջանում: Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ այն կարող է ստեղծել կանխամտածված մարդասիրական ճգնաժամ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Պահանջում է Ադրբեջանի իշխանություններից՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման՝ հօգուտ Հայաստանի և Ադրբեջանի բնակչության:

Այս փաստաթուղթն ընդունվել է 407 կողմ, 92 դեմ, 142 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Պիտի ընդգծեմ, որ այս փաստաթուղթը միայն Հայաստանի մասին չէ, այն շատ ծավալուն փաստաթուղթ է, 92-ից 99-ը կետերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղին, մեր տարածաշրջանին:

Ընդունված փաստաթուղթը շատ կարևոր է այն առումով, որ ըստ էության արտահայտում է օբյեկտիվ իրականությունը, և պետք է նաև այս առումով շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության մեր այն գործընկերներին, ովքեր շարունակական, հետևողական աշխատել են օբյեկտիվ տեղեկատվությունը Եվրախորհրդի պատգամավորներին և մեր գործընկերներին հասցնելու ուղղությամբ: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ և, ի վերջո, հասնենք հռչակված քաղաքական օրակարգի իրականացմանը»,- ասել է Հայաստանի վարչապետը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում գնահատել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականությունըՍոմալիում հեղեղումների հետևանքով 14 մարդ է զոհվելՊուտինը մեղադրել է Արևմուտքին Սի Ծինփինի հետ բանակցությունների վրա ազդելու փորձերի մեջԵթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով Լուսակերտի զորամասի մոտ Opel-ը մոտ 150 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին. կա 4 վիրավոր Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք․ Տեղեկատվական շտաբ«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը (տեսանյութ)Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ պատգամավոր «Սերը միշտ ավելի ուժեղ է, քան ատելությունը»․ Հեյլի Բիբերը դիմել է Սելենա ԳոմեսինՀայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկանական մեքենա են այրելՓաշինյանները հետևում են Հայաստան֊Թուրքիա խաղին (լուսանկարներ)Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աղքատացված ուրանով արկերի համար պատասխան տալու բան ունիՏաշիրում 28-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատին. կա վիրավոր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ«Եվրատեսիլի» եզրափակիչն առաջին անգամ կհեռարձակվի Մեծ Բրիտանիայի կինոթատրոններումՀայաստան - Թուրքիա՝ 1:1 առաջին խաղակեսումԴուա Լիպան ներկայացել է բիկինիով (լուսանկարներ)Ռուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսում․ ՊուտինՔՊ-ում հանգրվանած «նախկինների» ուշագրավ գնումները. Ռոբերտ ՊետրոսյանԱդրբեջանի գաղտագողի առաջխաղացումը սպառնում է մեր գոյությանը․ Արթուր ՎանեցյանՄիսիսիպիում տորնադոյի հետևանքով զոհվել է 23 մարդ․ CNNՀայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է խաղի հաշիվըԿիմ Չեն Ընի դստերը նկատել են Dior-ի թանկարժեք բաճկոնովԿոտայքի մարզում 25-ամյա աղջիկը մոտոցիկլից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել Ունենք և՛ կամք, և՛ հնարավորություն Հին Նորքը զբոսաշրջային կենտրոնի վերածելու. Տիգրան Ավինյան Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի կապակցությամբԱդրբեջանի ստորաբաժանումները խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և հատել շփման գիծը. ՌԴ ՊՆ Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել59-ամյա Լոլիտան ներքնազգեստով ցուցադրել է կազմվածքըԵրևանում շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին Ինչ ունեցվածք են հայտարարագրել Ջերմուկի ավագանու ՔՊ-ական անդամներըԵրևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժածՀՖՖ-ն հրապարակել է Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը 18-ամյա Անաստասիա Դեմուրչյանը դարձել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնԳվինեթ Փելթրոուն 76-ամյա դահուկորդին մեղադրել է ոտնձգությունների մեջԶՈՒ ԳՇ պետը պատվոգրեր ու նվերներ է հանձնել մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին Սի Ծինփինը Պուտինին հասկացրել է, որ միջուկային զենքի օգտագործումն անընդունելի է․ ԲորելԹուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթով շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ (տեսանյութ)Զելենսկին ասում է, որ Սի Ծինփինից հանդիպման առաջարկ չի ստացելԱլիևը Միշելի հետ զրույցում հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների հայտարարությունները «վտանգավոր են և էսկալացիային ուղղված»Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է ՌԴ առողջապահության նախարարի կողմից Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, Արցախում ստեղծված իրադրությունը խիստ կսրվի․ Տիգրան Աբրահամյան «Աթոռներին փակցված են թղթեր, խնդրում ենք պարզել ուղիղ». FAF-ը դիմում է երկրպագուներին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի տարածքում․ հայտարարությունԿարող է մոռացության մատնվել ու փոշու տակ մնալ, կարող է օգտակար լինել առանձին անհատներին. Սամվել Ֆարմանյանը՝ իր հեղինակած գրքի մասին Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Ամենադիտված