Տավուշյան պայքարը հասնում է Երևան ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատ Կիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ) Մի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ Երևան Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան 

Սոս Ավետիսյանի «իսպանական արձակուրդը». ինչով՞ է աչքի ընկել ՀՀ դեսպանը

Վերլուծական

Նախորդ տարվա նոյեմբերի 22-ին Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սոս Ավետիսյանը: Սոս Ավետիսյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Վերջինիս դեսպան նշանակվելու լուրը մամուլում բավական ուշագրավ մեկնաբանություններով էր համեմված: Դիցուք՝ խոսվում էր այն մասին, որ Ավետիսյանի նշանակումը յուրահատուկ բարտեր էր: Բանն այն է, որ նախորդ տարվա  հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնում: Որոշ տեղեկությունների համաձայն` այս ձախողումից հետո «բարտեր» են արել եւ տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան էին նշանակելու։ Ինչն էլ և տեղի ունեցավ ամիսներ անց: Վերջինիս նշանակումը նաև հիմնավորում են այն հանգամանքով, որ Ավետիսյանը հանդիսանում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի աներձագը:

Այժմ անդրադառնանք Ավետիսյանի՝ դեսպանի պաշտոնում ծավալած գործունեությանը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո դեսպանը  հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Այնուհետև  հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Ավետիսյանը վերջինիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը:

Պաշտոնավարման առաջին իսկ օրերից դեսպան Ավետիսյանը ակնհայտորեն խուսափում է  հայկական համայնքների հետ բաց հանդիպումներից: Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում: Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն, դեսպանատան պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ չկա հաստատված կայուն կոմունիկացիա դեսպանատան և համայնքային կազմակերպությունների միջև:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով թեև դեսպանը որևէ հանդիպում մինչ օրս չի ունեցել թեմերի առաջնորդների կամ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցում են պատարագներին, որոնք իրականացվում են Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանի ձեռամբ:

Հանրային դիվանագիտությունը Սոս Ավետիսյանի ուժեղ կողմերից չէ: Նախ, նա բավական հազվադեպ է հանդես գալիս հարցազրույցներով, իր անձնական սոցիալական էջերում Սվետիսյանը առավելապես զբաղված է ոչ թե դեսպանության կամ իր գործունեության լուսաբանմամաբ, այլ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ: Դիցուք՝ 

2022-ի նոյեմբերին, այսինքն՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից ամիսներ անց դեսպանը զբաղված էր ոչ թե համայնքային կառույցների և իսպանացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, այլ Աիդա օպերան դիտելով: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ավետիսյանը հարցազրույց է տվել ընդամենը մեկ անգամ՝ իսպանական Radio UNED ռադիոալիքին, որը հեռարձակվել է նաև Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 3-րդ ռադիոալիքով: Կարելի է փաստել, որ դեսպանը արդյունավետ չի աշխատել իսպանական մամուլի հետ, ինչը պատերազմի արդյունքում պարտված երկրի դեսպանի համար պետք է առաջահերթություն լիներ՝ իրողությունները իսպանական հանրությանը ներկայացնելու համար։ Փոխարենը` դեսպանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը. թե որն էր դրա տեղեկատվական նպատակը և գործառույթը՝ մնում է կռահել:

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում հատկապես Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո դեսպանի ծավալած գործունեությունը, ապա դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունների մեջ այս մասին ընդամենը մեկ հիշատակում կա առ այն, որ Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:  Իսկ թե ինչ աշխատանքներ է ծավալել ինքը` Ավետիսյանը, որպեսզի իսպանական հանրությունը էլ ավելի լավատեղյակ լինի Ադրբեջանի կողմից հրահրվող հումանիտար ճգնաժամին՝ դժվար է ասել. այդ մասին չկա հիշատակում ոչ դեսպանատան պաշտոնական լրահոսում, ոչ Ավետիսյանի սոցիալական ցանցերում:

Շարունակելի...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՇուռնուխի նոր տները պատրաստ չեն, բայց փոխհատուցումները կտրել են․Դավիթ ԳալստյանՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըԵրևանում կովերը հանգիստ ֆռֆռում են, անձրևաջուրն ի՞նչ է՝ չֆռֆռա. Բաբկեն ՊիպոյանՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա Աշտարակի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է 3 մետր փոսի մեջ. փրկարարները դին դուրս են բերել փոսից Օրվա խորհուրդ. մայիսի 4«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»
Ամենադիտված