41-ամյա Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր է դարձել (լուսանկար)
Լուսանկարներ41-ամյա դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնը, ով առաջին անգամ ամուսնացել է 40 տարեկանում, վերջապես մայր է դարձել։
Փերիս Հիլթոնի Instagram-ի օգտահաշվում հենց այսօր առավոտյան է հայտնվել փոքրիկի ձեռքի լուսանկարը, որը նա բռնել է իր ձեռքում։ «Քեզ արդեն սիրում են առանց խոսքերի», - լուսանկարը մակագրել է դերասանուհին։ Երեխային, ըստ տեղեկությունների, փոխնակ մայրն է լույս աշխարհ բերել։
Հիշեցնենք, որ մոդելի 63-ամյա մայրը՝ Քեթի Հիլթոնը, հայտնել է, որ իր դուստր Փերիս Հիլթոնը պայքարում էր ամուսնու հետ երեխա ունենալու համար և հուսահատորեն ցանկանում է մայրանալ։ Սակայն մինչ այժմ փորձերն անհաջող են եղել։
Փերիսը նախկինում հարցազրույցներում ասել էր, որ երկու կամ երեք երեխա է ուզում և պատրաստ է դիմել արհեստական բեղմնավորման ընթացակարգին:
2021 թվականի աշնանը Փերիս Հիլթոնը 40 տարեկանում առաջին անգամ ամուսնացավ ձեռնարկատեր Քարթեր Ռեյումի հետ։ Հայտնի է, որ տղամարդը դուստր ունի նախորդ ամուսնությունից։