«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15 «Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները «Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում «Ժողովուրդ». Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե «Հրապարակ». Արսեն Ջուֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց Լավրովն Արևմուտքին անվանել է Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակից Քննարկվել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին ԱՄՆ դիվանագետներն ակնկալում են հանդիպել WSJ-ի ձերբակալված լրագրողի հետ․ Պետդեպ 

Անգործության մատնված դեսպանը. ինչո՞վ է աչքի ընկել Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը

Վերլուծական

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտեկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը` այսօր կանդրադառնանք Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին: Վերջինս նաև համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:

Իգիթյանի դեսպան նշանակվելու լուրերը բավական երկար ժամանակ էին պտտվում հայկական մամուլում: 2021-ին խոսվում էր այն մասին, որ թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, եւ դեսպանից դժգոհություններ էին առկա: Ի տարբերություն նախկին նշանակումների` Իգիթյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի. նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։

Լիտվայում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջում դեսպանի գործունեության մասին տեղեկությունները այնքան սուղ են, որ վերջին ինֆորմացիան վերաբերվում է Իգիթյանի կողմից Լիտվայի նախագահին իր հավատարմագրերը հանձնելուն: Դա տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին և դրանից հետո որևէ լուր, որևէ ակտիվություն դեսպանատան պաշտոնական էջում չի նկատվում:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով պաշտոնական տեղեկությունները նույնպես բավական սուղ են: Հայտնի է միայն, որ  Իգիթյանը նախորդ տարվա ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Կլայպեդա քաղաքի հայ համայնքի անդամների հետ: Քննարկվել են դեսպանություն-համայնք համագործակցության հեռանկարները:

Էստոնիայում ՀՀ դեսպանատան էջը իր հերթին առավելապես հիշեցնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի էջը, քանի որ այստեղ ևս չենք հանդիպում որևէ հիշատակոմ դեսպան Իգիթյանի բուռն աշխատանքային գործունեության մասին, միայն առանձին դրվագներ ՀՀ գեղատեսիլ վայրերից և, իհարկե, Երևանի ամանօրյա զարդարանքի մասին պատմող տեսանյութեր: Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերը Էստոնիայի նախագահին հանձնել է 2022- թվականի սեպտեմբերին: Այսինքն՝ հենց այն օրերին, երբ Հայաստանը դիմակայում էր ադրբեջանական հերթական ագրեսիային: Մինչդեռ հայտնի չէ, թե նույն էստոնական քաղաքական իսթեբլիշմենթի հետ այդ օրերին ինչ աշխատանք է տարել դեսպան Իգիթյանը՝ նրանց հայկական պետության տեսակետները փոխանցելու և գուցե նաև առնվազն քաղաքական հստակ գնահատականների տեսքով աջակցություն ստանալու համար: Հայտնի է միայն, որ Էստոնիայի նախագահին իր հավատարմագրերը հանձնելուց հետո կայացած զրույցի ընթացքում  դեսպանը կոչ է արել առավել թիրախավորված կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Սակայն ի՞նչ է արել ինքը՝ որպես դեսպան, որպեսզի այդ գնահատականներն իրականություն դառնան:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով չկա որևէ հիշատակում, թե ինչ աշխատանք է տանում դեսպանատունը հայ առաքելական եկեղեցու թեմերի հետ աշխատանքը համակարգելու ուղղությամբ:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Թվում էր, թե դեսպան Իգիթյանի ձեռքում իրականում հսկայական ռեսուրս և գործիքակազմ է առկա՝ միանգամից երեք երկրների քաղաքական իսթեբլիշմենթի հետ ակտիվ աշխատելու հնարավորություն: Սակայն, պետք է փաստենք, որ մինչ այս պահը այդ հնարավորություններից Իգիթյանը չի օգտվել: Հավատարմագրերը հանձնելուց զատ, չկա որևէ հիշատակում քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների մասին: Սա վկայում է այն մասին, որ փաստացի դեսպանին չի հաջողվել մուտք գործել այս երկրների քաղաքական կուլուարներ և այստեղ վերջինիս այնքան էլ չեն ընդունում:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ քաղաքացիները ևս, մեղմ ասած, գոհ չեն դեսպանության կատարած աշխատանքի որակից :

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15«Հրապարակ». Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները«Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում«Ժողովուրդ». Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե«Հրապարակ». Արսեն Ջուֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց«Կարող էիր գումարը նվիրաբերել բարեգործությանը». Նեյմարը 1 միլիոն եվրո է կորցրել և լացել (տեսանյութ)Բրիտանացին, ով ութ անգամ ամուսնացած է եղել, խոստովանել է, որ ցանկանում է ծերանոց գնալԼավրովն Արևմուտքին անվանել է Ուկրաինայում հակամարտության անմիջական մասնակիցՔննարկվել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց ինտեգրմանն ուղղված աշխատանքները «Շնորհակալությո՛ւն, Հայաստա՛ն»․ Հրանտ-Լեոն Ռանոսը լուսանկար է հրապարակել Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին ԱՄՆ դիվանագետներն ակնկալում են հանդիպել WSJ-ի ձերբակալված լրագրողի հետ․ ՊետդեպԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 5 վիրավոր ԱԺ փոխնախագահ Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են Հավաքական ուժերի հետ զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ առաջին շտաբային բանակցություններըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բլինքենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել ՌուսաստանըՍոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան Փաշինյանի նոր որոշումը հետադարձ ուժ կունենա՞ ՔՊ-ականների համար«Եկեք անկեղծ ասենք, որ Դուք լայն ճանաչում չունեք»․ Պետրոս Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու Անահիտ ՄանասյանինԵԱՏՄ ապրանքների անմաքս ներմուծման շեմը հասցվել է 1000 եվրոյի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆԿզորակոչվի 147 հազար մարդ. Պուտինը հրամանագիր է ստորագրել գարնանային զորակոչի մասինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանի գնդի պարեկները հերթական խոշոր չափի խմբաքանակ թմրամիջոցն են հայտնաբերել Վանաձորում փրկվել է «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը (լուսանկարներ) Աշոտ Մարգարյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Կալանավորվել է «օրենքով գող» «Շահումյանցի Ժիրոն» (տեսանյութ) Գյուլագարակի «հեղափոխական» դարձած համայնքապետ Խաչիկ Վարդանյանի ուշագրավ գնումներըՏեղ գյուղն է, ուր այսօր ներխուժել են ադրբեջանցիները, գյուղացիների արտում տնկել իրենց դրոշը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Դատարանը հրաժարվել է ազատ արձակել «Մեծ Բրիտանիայի ամենադաժան բանտարկյալին»Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը Ադրբեջանի ՊՆ-ն Իրանին մեղադրել է «ահաբեկչությանն աջակցելու» մեջՌեփեր Flo Rida-ի 6-ամյա որդին ընկել է հինգերորդ հարկի պատուհանիցԻնչ ունեցվածք են հայտարարագրել Վանաձորի ավագանու ՔՊ-ական անդամներըԻրանը շուտով նոր դեսպան կնշանակի Հայաստանում․ ԶԼՄԵգիպտոսի իշխանությունները պատրաստվում են փոխել վիզային կանոնները զբոսաշրջիկների համար․ ԶԼՄՄոսկվայում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողովՊատրաստ եմ «Հրազդանը» շատ էժան հանձնել մեծահարուստներին, թող գան, վերանորոգեն. Աղաբաբյան․ Sputnik Արմենիա Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ԱԱԾ«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին Կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան Բրիթնի Սփիրսը նկարահանվել է փոքրիկ բիկինիով (տեսանյութ)Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ. պարզաբանում Ամերիկացուն 5 տարվա ազատազրկում է սպառնում 2 օրվա ընթացքում նախկին ընկերուհուն ավելի քան 800 անգամ զանգահարելու համար.Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյանից մինչև Գլինկայի փողոց տանող ճանապարհահատվածը Պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է․ Էրիկ ԻսրայելյանԿոսաչևը մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը ամերիկյան Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովինՄենք ներգաղթյալներին չենք կերակրի. Էրդողան
Ամենադիտված