Բորտուղեկցորդուհին ինքնաթիռում սննդի երկրորդ բաժինն անվճար ստանալու միջոց է բացահայտել
ԱյլԲորտուղեկցորդուհին բացահայտել է ինքնաթիռում սննդի երկրորդ բաժինն անվճար ստանալու արդյունավետ միջոց։ Quora պորտալում համապատասխան գրառումը նկատել է The Sun-ը։
Աղջկա խոսքով՝ ուղեւորներին սպասարկելուց հետո մնացած ողջ սնունդը սովորաբար դեն են նետում, ուստի սնունդը բաժանելուց հետո զբոսաշրջիկները կարող են հավելյալ չափաբաժին խնդրել բորտուղեկցորդուհիներից։
«Կարող եք նաև պատճառաբանել, թե ինչու պետք է ևս մեկ բաժին ստանաք. անվճար սննդի համար մրցակցությունը մեծ է։ Օրինակ, ասեք, որ ձեր նախորդ թռիչքը հետաձգվել է, և դուք դեռ սոված եք: Կամ, որ ձեզ իսկապես դուր է եկել օդանավում մատուցված սնունդը», - գրել է նա:
Որպես այլընտրանք, կարող եք փորձել ինքնաթիռի անձնակազմից հավելյալ կողմնակի ճաշատեսակ խնդրել, եթե հիմնական ճաշատեսակներն այլևս հասանելի չեն: