Արթուր Քարտաշյանը միացավ «Վանին»
Սպորտ
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան, ազգային հավաքականի թեկնածու Արթուր Քարտաշյանը միացել է Չարենցավանի «Վանին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Կիպրոսի «Օլիմպիակոս Նիկոսիայում»։ Կիպրոսի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 11 հանդիպման։
Քարտաշյանը Երեւանի «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաեւ «Սեւանում» եւ Երեւանի «Նոայում»։ Հայաստանի հավաքականի հետ նա մասնակցել է մեկ հանդիպման եւ գրավել է Ջիբրալթարի հավաքականի դարպասը։