Մահացել է Օլիմպիական խաղերի ամենատարեց մասնակիցը
Սպորտ1948 թվականին Լոնդոնում կայացած ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, ուրուգվայցի Ֆելիքս Սիենրան մահացել է 107 տարեկանում։ Այս մասին հայտնում է Welt-ը։
Ըստ աղբյուրի՝ նախկին մարզիկը Օլիմպիական խաղերի ամենատարեց մասնակիցն էր։ Այժմ ամենատարեց մասնակիցը գերմանացի հեծյալ Վիլի Բուսինգն է, ով ներկայումս 101 տարեկան է։
Սիենրան մրցել է առագաստանավային սպորտում։ 1948 թվականի Օլիմպիական խաղերում մարզիկը զբաղեցրել էր վեցերորդ տեղը։