Երիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել Բաբայան Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Դերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ) Բաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. Հայրապետյան Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 

Մտավորականները բաց նամակ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին

Արցախ

Մտավորականները բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին․

«Պարոն Հարությունյան

Սույն նամակը կազմել և ստորագրել ենք ազգությամբ հայ Արցախի ու Հայաստանի քաղաքացիներս, ինչպես նաև` արտերկրում ապրող ճանաչված մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ` ելնելով այն իրողությունից, որ Արցախի ճակատագիրը վերաբերում է ոչ միայն Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին, այլև ՀՀ քաղաքացիներին ու աշխարհասփյուռ հայությանը։ Արցախի ճակատագրից է կախված ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանի Հանրապետության գոյության փաստը, ինչպես նաև արտերկրում ապրող միլիոնավոր հայերի որպես հայ ապրելու, հայկականությունը սերունդներին փոխանցելու հարցը։ Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հենց ՀՀ ղեկավարի ստորագրած փաստաթղթերն են ճակատագրական ազդեցություն ունեցել Արցախի ժողովրդի վրա։ Այնպես որ` մենք բոլորս որպես հայ, գտնվում ենք մի հսկա նավում։

Որպես ԱՀ նախագահ Ձեր պաշտոնավարման ժամանակ 2020 թ. 44-օրյա  պատերազմում Արցախը, բնականաբար նաև Հայաստանի Հանրապետությունը, աննախադեպ խայտառակ պարտություն է կրել, ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որի արդյունքում Արցախի Հանրապետությունը կորցրել է ԱՀ Սահմանադրությամբ վավերացված իր տարածքի շուրջ 70 տոկոսը, հայկական բանակը տվել 5 հազարից ավելի զոհ, իսկ հազարավոր ընտանիքներ զրկվել են իրենց ծննդավայրից, այն բնակավայրերից, որտեղ սերնդեսերունդ ապրել են հարյուրավոր, հազարավոր տարիներ։

ԱՀ նախագահ ընտրվելով, Դուք երդվել էիք` 

«Ստանձ­նելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվե­րա­պահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հան­րա­պետու­թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող­ջականու­թյունը և անվտանգությունը», որը ամրագրված է ԱՀ Սահմանադրությամբ (հոդված 91)։

Նույն Սահմանադրության Հոդված 94-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ­խա­նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան­գության երաշխավորն է», ինչպես նաև  «Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է»:

Որպես ԱՀ նախագահ, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Դուք խախտել եք ԱՀ Սահմանադրության հոդված 91-ի և հոդված 94-ի Ձեզ վերապահված գործառույթները` չեք պաշտպանել Արցախի թե տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, թե քաղաքացիների իրավունքները, որոնց մի մասը զոհվել են, մյուսները զրկվել իրենց հայրենի օջախներում ապրելու իրավունքից։

Վերջին 16 տարում լինելով ԱՀ առանցքային, գլխավոր քաղաքական դեմքը (2007-2017 թվականներին եղել եք վարչապետ, պետնախարար, իսկ 2020 թ.` ԱՀ նախագահ), հենց Դուք եք գլխավոր պատասխանատուն, որ տարածքային ու մարդկային աննախադեպ մեծ կորուստներից բացի մսխվեց նաև այն Հաղթանակը, որ 1994թ. ձեռք էր բերվել տասնյակ հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով։

Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։

Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում ենք հիշեցնել նաև, որ անկախ նրանից, Դուք ցանկանում եք թե ոչ, հաճելի է Ձեզ թե ոչ, մարդիկ, հանրությունը, ժողովուրդը ի դեմս Ձեզ տեսնում է կորցրած զավակների, կորսված օջախների, իր դժբախտությունների և ողբերգությունների գլխավոր մեղավորին։

Կրկին հիշեցնենք, որ մենք ընդամենը ներկայացրինք իրողությունը, այն, ինչ կա։ Ինքներդ որոշեք Ձեր անելիքը։

Սերժ Սրապիոնյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդգես Օվյան - գրող, հրապարակախոս

Հասմիկ Պապյան - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

Վալերի Խաչատրյան - իրավաբան

Սերգեյ Համբարձումյան - «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ

Յուրի Հովհաննիսյան- արվեստագետ, քանդակագործ

Վարդան Հովհաննիսյան - Արցախյան պատերազմի վետերան, գնդապետ

Նազելի Մարգարյան - բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սեդրակ Երկանյան - երաժիշտ, դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գագիկ Հարությունյան - գործարար

Նարինե Կռոյան - արձակագիր, թարգմանիչ, տնտեսագիտության թեկնածու

Ժիրայր Շահրիմանյան - կոմպոզիտոր

Խորեն Գասպարյան - գրող, թարգմանիչ

Արամ Խաչատրյան - իրավաբան

Վաչագան Ա. Սարգսյան - գրող, թարգմանիչ, մանկավարժ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի խմբագիր

Դիանա Համբարձումյան, գրող, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Հարոյան, - մշակութային գործիչ, «Նաիրի» համահայկական փառատոնի հիմնադիր֊ղեկավար

Թաթուլ Պետրոսյան -  արդարադատության գեներալ֊մայոր

Գագիկ Սարգսյան -  արևելագետ, իրանաթալիշական հետազոտությունների կենտրոնի ղեկավար

Սամվել Թադևոսյան-  ռեժիսոր, Արցախյան պատերազմի մասին «Խրամատային ակնթարթներ» ֆիլմաշարի հեղինակ

Գոհար Սրապիոնյան -  լրագրող, Հ2 հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան

Մելս Զաքարյան - վաստակաշատ մանկավարժ

Գևորգ Բալյան - ճարտարապետ, ԱՄՆ

Աշոտ Միրզոյան - բանաստեղծ, հրապարակախոս

Իրինա Արամյան - բանաստեղծ

Կարինե Ստեփանյան - ՀՀ վաստակավոր մանկավարժ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համարԵրիտասարդները գործադուլի կոչ են անում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) բանկի գլխամասում (տեսանյութ)Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվելԲավականին լավ մշակված փիառ է, երևում է որոշակի գործողությունների ծրագիր, որն առնվազն գիտի Բագրատ սրբազանը. քաղտեխնոլոգՈստիկանությունը օժանդակում է իշխանության ապօրինի գործողություններին՝ բուհերի դռները փակում են (տեսանյութ)96-ամյա կիրանցի տատիկի օրհնությամբ է Սրբազանը ճամփա ընկել, կասեցնել չի լինի. զոհվածի հայր (տեսանյութ) Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ)Արմավիրի մարզում 2-ամյա երեխան մայրիկի մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջՀՀ իշխանությունները եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ խնդիր չունեն․ նախագահ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին (տեսանյութ) ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. այս ճանապարհը տանում է դեպի պատերազմ. Խաղաղության խաչմերուկը պատերազմի խաչմերուկն է. Սամվել ԲաբայանԵթե ժողովուրդը ցանկանա, Հայոց Հայրապետն էլ օրհնի, ես ով եմ, որ չհամաձայնեմ. Բագրատ սրբազանը` վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին (տեսանյութ)Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ)Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն ՍարիբեկյանըՀայաստանի ղեկավարը չպետք է լինի պոպուլիստ. Բագրատ սրբազանԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանըՁերբակալության մեթոդներից այլևս ոչ մեկը չի վախենում. Կիրանցի օրինակը՝ բոլորին ապացույց (տեսանյութ)Մշակույթը պետք է լինի եկեղեցու հետ. Արամոն՝ Սրբազանի շարժմանը միանալու մասին (տեսանյութ)Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը, սա իմ պատմությունն է․ Արցախի ՄԻՊԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն ՀՀ. ՀայրապետյանԱյս գիշեր Երկրին կհարվածի վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՈստիկանները ձերբակալել են դասադուլին միացած Սլավոնականի ուսանողին (տեսանյութ)Ժողովրդի ընդվզումը հրաշք է, չի՛ կարելի ծնկած ու ստրկացած ապրել, դանակը ոնց որ ոսկորից էլ է անցելՖեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում«Ամաչում ենք ձեզ համար». ԵՊՀ ժուռֆակի շրջանավարտը՝ դեկան Նաղաշ ՄարտիրոսյանինԲրյուսովի դռները բացել են, ռեկտորն էլ տեղում չէ, փախուստի է դիմել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. ՎարդևանյանՈվ միացավ, միացավ, գնացեք․ Բրյուսիվի ռեկտոր (տեսանյութ)Բայդենը պատրաստ է Թրամփի հետ բանավեճի Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. ՇարմազանովԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Մուրատ Նուրտլաուի հետԵՊԲՀ ուսանողները ահազանգում են՝ դեկանատից անհատապես զանգում են և սպառնումԴավիթ Գյուրջինյան, ամոթ. քո դասավանդած արժեքներին ստել ես. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներԲագրատ Սրբազանը մեկ օրում Երևանը դարձրեց իսկական ակադեմիական քաղաք. Էդգար ՂազարյանԵս կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ ԹամամյանԲրյուսովի անվան համալսարանի դռները փակ են. Բագրատ Սրբազանը կոչով դիմեց ռեկտոր ԳյուրջինյանինՎարչապետ դառնալու ոչ հավակնություն ունեմ, ոչ ցանկություն, չեմ էլ կարծում, որ դա ճիշտ է (տեսանյութ)Ուսանողները պատուհաններից ողջունում են Սրբազանի երթը, վերջինս կոչ է անում միանալ (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Մեկնարկվել են խաղաղ անհնազանդության ակցիաները (տեսանյութ)Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են. Գառնիկ ԴանիելյանՆիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովՈւսանողնե'ր ջան, ոչնչից մի վախեցե'ք, այսօր է ժամանակը ձեր ապագա կյանքի, դուք հայրենատեր եք. Սրբազան (տեսանյութ)Սրբազանը այս պահին Կոնսերվատորիայում է. երթը շարունակվում է (տեսանյութ)Գեներալ Գրիգորի Խաչատուրովը միացավ պայքարինԲլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկելԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ)
Ամենադիտված