Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասին ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ Պենտագոն Արցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ Մեդվեդև ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է 

«Հրապարակ». Ասում են՝ հանցավոր համաձայնությամբ, չեն ասում, թե ում հետ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր խորհրդարանն անդրադառնալու է գլխավոր դատախազի միջնորդագրերին՝ ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Երեք միջնորդագրերից մեկի տեքստը գաղտնի է, անգամ Օհանյանը դրան ծանոթ չէ, քանի որ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն չունի։ Մյուս երկուսում թվարկված են խախտումներ, որոնք արձանագրվել են Օհանյանի՝ նախարարի պաշտոնում եղած շրջանում (2008-2016 թվականներին)՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վատնում, հափշտակություն եւ այլն։ 

Աննա Վարդապետյանի միջնորդագրերի բնույթը պատկերացնելու համար նշենք Արմաշի դրվագը։ Գյուղապետի որոշմամբ համայնքի տարածքներ, Երասխի զորամասի ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, այլ շինություններ անհատույց փոխանցվել են ՊՆ-ին, օտարվել են ՊՆ բարձրաստիճան անձանց, ապա, ըստ դատախազության, այլոց անունով գրանցվել են։ Կամ՝ հիշատակվում է Վեդիի կադաստրի ղեկավար անձնակազմից ոմն Էդիկ Ավետիսյան, որը, ըստ դատախազի, օրենքով արգելված գործարքներ է իրականացրել, քաղաքացիներին վաճառել է ՊՆ-ին պատկանող կառույցներ, վկայականներ է բաժանել, դրանք գնորդների անուններով է գրանցել եւ այլն։

Գլխավոր դատախազի տեքստերից առաջին տպավորությունն այն է, որ նախարարն է այս եւ այլ հանցանքները կատարել՝ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ նա այս հանցանքները կատարել է միայնակ՝ նախարարությունից որեւէ այլ պաշտոնյա դրանց չի մասնակցել, քանի որ այլ մեղադրյալ՝ նախարարության կազմից, չկա։ Միակ դիվային հանցագործն այս հսկայական կառույցի գլուխն է եղել՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր, իշխանության անաչառ քննադատ, պատերազմի հերոս, նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 
Միայն մեկ մեղադրյալի անուն է հայտնի այս գործերով՝ գործարար, ՊՆ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի։ Վարույթներից մեկով անցնում է նաեւ ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու անունը՝ Գրիգորի Խաչատուրով։ Վերջ։ 

 «Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Ես տեսաուղերձ եմ  հրապարակել այսօր, որում նշել եմ, որ պետությանն ու բանակին վերաբերող բոլոր գործընթացները նախկինում իրականացվել են՝ հաշվի առնելով բանակի եւ տնտեսության շահերը։ Հատկապես բանակի օպտիմալացման, նրա մարտական եւ համակողմանի ապահովման հնարավորություններն ավելացնելու։ Եթե կան ավելորդ բաներ, որոնց պահպանման վրա մեծ ծախսեր են կատարվում, դրանցից ձերբազատվել են, մանավանդ, եթե դրանք անօգտակար վիճակում են՝ քայքայված, ինչը, անկասկած, բերել է նրան, որ մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ամուր թիկունք։ Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։ 

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։ 

«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։

Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։ 
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։ 

Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։ 

Սեյրան Օհանյանը սկսված գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ հրապարակավ հիշեցրել, որ միջնորդագրերը ներկայացվել են Ազատի դեպքերի օրը եւ Արցախի անվտանգության հարցերից, այս ցավալի դեպքից՝ «այս ամենից շեղելու համար են»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասինԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համարՋերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ ՊենտագոնԱրցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ ՄեդվեդևՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում ենՀայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին․ իրանցի լրագրողՎրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ) Մարտունու շրջանում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆԳրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին Փաշինյանը ճիշտ է ասում, բայց միգուցե ի՞նքն է հինգերորդ շարասյունն ուղղորդել. Սերժ Սարգսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ԱՀ ՏԿԵՆ Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԵրեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել «Նախկինների» ճամբարից ՔՊ տեղափոխված Արենիի համայնքապետը պարապուրդի է մատնվածՄակրոնը հայտարարել է Չինաստան այցելելու մտադրության մասինԵրևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով․ «Հետք» Նեթանյահուն հետաձգել է այցը Լոնդոն, քանի որ օդաչուները հրաժարվել են իրականացնել չվերթը․ Telegraph Լկտի սուտ է, ձեռք ենք բերել S300-ներ, հեռահար հրթիռներ, հարյուրից ավելի զրահատեխնիկա ու «Իսկանդեր». Սերժ Սարգսյան Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես ՀՀ ինքնիշխան տարածքի, այնպես էլ ԼՂ-ի նկատմամբ․ ՊապիկյանԻնչ ունեցվածք են հայտարարագրել Էջմածնի ավագանու ՔՊ-ական անդամներըՓրկարարները ջրանցքից դուրս են բերել դի Սելենա Գոմեսը խնդրել է այլևս չահաբեկել Հեյլի Բիբերին, ով սկսել է մահվան սպառնալիքներ ստանալԵս ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ. ՀՀ նախագահԷդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից Սերժ Սարգսյանն անդրադարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում Պուտինի ձերբակալության վտանգը Սնուփ Դոգը ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման ժամանակԵրասխը, որտեղ սպանվեց հայ զինվորը, ադրբեջանական լրատվամիջոցներն անվանում են «հին ադրբեջանական հող»․ ամերիկացի լրագրող Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ հայր է դարձել«Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո․ «Հրապարակ»Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով Թուրքիայի հավաքականը ժամանել է Երևան (լուսանկարներ)Հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի ամենահզոր փարավոնի արձանը
Ամենադիտված