Հնդկաստանում հովազը ներխուժել է դատարանի շենք. հինգ մարդ է վիրավորվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանի Ղազիաբադ քաղաքում հովազը ներխուժել է դատարանի շենք և նիստի ժամանակ հարձակվել հինգ մարդու վրա։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը՝ կից տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
Կադրերում երևացող ոստիկանները փայտերով փորձում են քշել հովազին։
Հաղորդվում է, որ դատարանի շենքը հարում է հովազներով բնակեցված խիտ ջունգլիին:
Հնդկաստանի իշխանությունները խստացնում են հսկողությունը վայրի կենդանիների նկատմամբ, որոնք պարբերաբար մտնում են գյուղեր և հարձակվում տեղի բնակիչների վրա։
Միաժամանակ, Հնդկաստանում իրականացվում են ակտիվ անտառահատումներ, ինչի պատճառով՝ կենդանիների բնակության տարածքը կնվազի։