I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

«Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր անձնագիրն են դեպի մեծ աշխարհ». Արա Խզմալյան

Science and culture

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Աջակցություն հոբելյանական նախագծերին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել «Համո Բեկնազարյան» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պատկերագիրքը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանի կինոգործիչների միության «Բուխարու սրահում» տեղի է ունեցել «Համո Բեկնազարյան» պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված գիրք-ալբոմը ներկայացնում է հայկական տեսողական մշակույթի հսկաներից մեկի՝ ազգային կինեմատոգրաֆի հիմնադիր Համո Բեկնազարյանի կյանքի և ստեղծագործության լեգենդար ուղին: Գրքի լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվել է առաջին անգամ:

Պատկերագիրքը կազմել են Զավեն Բոյաջյանը և Ռուզաննա Բագրատունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ներկաներին գրքի հրատարակման կապակցությամբ և ընդգծել, որ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի մասին պատմող այս պատկերագրքի միջոցով տեղեկատվական մեծ անդունդ է լրացվում:

«Նախորդ տարվանից պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, մասնավորաբար՝ գրահրատարակչության ոլորտում, հայ մշակույթի վերաբերյալ օտար լեզուներով տեղեկատվության մշակումն ու տարածումն է: Եվ այս պատկերագրքի ի հայտ գալը որոշակիորեն իմաստավորվում է այդ քաղաքականության համատեքստում: Համո Բեկնազարյանին նվիրված  պատկերագրքի գաղափարն եղել է 2019 թվականից: Գրքի լույսընծայումն անձնական և հանրային ձեռքբերում եմ համարում, որովհետև Համո Բեկնազարյանն ու նման անունները մեր ելքի վիզաներն են, մեր անձնագիրը դեպի մեծ աշխարհ, մեծ իրականություն: Նրանց ստեղծած ժառանգությամբ և նրանց գործունեության շնորհիվ մենք մուտք ենք գործել համաշխարհային մեծ ընտանիք, հայտնվել համաշխարհային մեծ գործընթացներում: Մենք ունենք երևելի արժեքներ, որոնք իսկապես միջազգային նշանակություն ունեն կամ գոնե աշխարհին հետաքրքիր են որպես անհատներ, որոնք ապահովել են այս կամ այն երկրի մասնակցությունը համաշխարհային մեծ գործընթացներին: Համո Բեկնազարյանն այդ անուններից է»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ պատկերագիրքը տարածվելու է միջազգային կարևորագույն հարթակներում՝ հայագիտական կենտրոններում, դիվանագիտական օղակներում, արտերկրի գրադարաններում: Նախատեսվում է գրքի էլեկտրոնային տարբերակները տարածել ու դիրքավորել համաշխարհային տեղեկատվական հարթակներում:

Զավեն Բոյաջյանի դիտարկմամբ՝ շատ քիչ գրականություն է ստեղծվել Համո Բեկնազարյանի մասին, մինչդեռ պետք է մի ամբողջ գրադարան լիներ.  «Միշտ մտածել եմ, որ մենք Համո Բեկնազարյանին մատուցելու մեծ տուրք ունենք: Մտածեցի՝ շատ պարզունակ կլինի, եթե գիրքը կազմված լինի միայն պատկերներից և այդ պատկերների պրիմիտիվ մեկնաբանություններից, ուստի փորձել եմ այդ մակագրությունները վերածել տեքստերի: Գիրքը շատ հագեցած է ոչ միայն պատկերային նյութով, այլև տեքստերով: Հիմնականում շեշտադրել եմ Բեկնազարյանի հուշերը, երբ ինքն է պատմում իր մասին, որպեսզի նրա անձը, ինքնությունը ներկա լինեն գրքում»:

Զավեն Բոյաջյանը Բեկնազարյանի հուշերից զատ, որոնք վերցրել է կինոռեժիսորի ինքնակենսագրական գրքից, պատկերագրքում օգտագործել է նաև Կարեն Քալանթարի՝ Բեկնազարյանին նվիրված մենագրությունից դրվագներ, կինոգիտության կարևորագույն դեմքերի՝ Սաբիր Ռիզաևի, Գրիգոր Չախիրյանի, Սուրեն Հասմիկյանի դիտարկումները:

Գիրքը հանրագիտարանային բնույթ ունի. այն նաև ներկայացնում է առաջին տասնամյակների հայկական կինոն, դրա արշալույսը, հետագա տարիներն ու Բեկնազարյանի անցած ճանապարհը՝ սկսած ծննդյան օրվանից մինչև մահ:

Գրքում տեղ գտած լուսանկարչական նյութի զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ: Լուսանկարների մեծ մասը տրամադրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Ռուզաննա Բագրատունյանի նշմամբ՝ Բեկնազարյանի մասին պետք է տասնյակ գրքեր լինեին, սակայն, ավաղ, այդպես չէ. «Պատկերագիրքը փոքր, բայց շատ կարևոր հատվածն է նրա մասին ամբողջ արխիվի, և ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ արխիվը լիարժեք կուսումնասիրվի գիտական տեսանկյունից, և գիտական գնահատական կտրվի, ինչը կարևոր է սերունդների համար: Կարևոր է, որ Բեկնազարյանի ամբողջ ստեղծագործությունը հասու լինի բոլորին»:

Երեկոն եզրափակվել է Գարեգին Զաքոյանի «Համո Բեկնազարյան. մենախոսություն» ֆիլմի ցուցադրությամբ, որը Բեկնազարյան մեծ անհատի կյանքի ու գործի վավերագրությունն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in Istanbul
Most Popular