Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը կրկին ժայթքել է (տեսանյութ)
ՏեսանյութերՀավայան կղզիներում կրկին արթնացել է Կիլաուեա հրաբուխը։ Կղզու հարավային մասում գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց ռեկորդայինը եղել է 4,8 մագնիտուդ։
Անվտանգության նկատառումներից ելնելով` փրկարարները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս չմոտենալ հրաբխի մոտ գտնվող տարածքին, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։
Կիլաուեան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1243 մետր բարձրության վրա։