Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից․ Փաշինյան (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ) Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ Փաշինյանին Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերը Կադաստրի կոմիտեն այդ փաստաթղթերը գաղտնիության սկզբունքով տրամադրել է ՊՆ-ին. Փաշինյան Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ Փաշինյան Պետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ Փաշինյան 

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ

Իրավունք

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար: Այս մասին  հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: Բացի այդ, հաշվետու ժամանակա­հատվածում, Ա.Գ.-ն ապօրինի հարստացել է (գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով), ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:

Բացի այդ, Ա.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի հայտարարագրում 50 մլն դրամ, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլար և 150 հազար եվրո է հայտարարագրել, որից հետո, ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող առանձնատունը ձեռք բերելու նպատակով, 2019 թվականի հունվարի 10-ին 22 մլն 212 հազար 540 դրամին համարժեք՝ 45 հազար 750 ԱՄՆ դոլար է վճարել «Ուան Քի Էսկրոու կորպ Սիթի Նեյշնլ Բանկ»-ի հաշվեհամարին՝ որպես նշված առանձնատան գնման իրավունքի կանխավաճար: Ա.Գ.-ն նույն տարվա ընթացքում ծախսել է նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ 2 մլն 138 հազար 465 դրամ, սակայն 2019 թվականի հունվարի 14-ին՝ պաշտոնից ազատվելուց հետո ներկայացված հայտարարագրում, չի նվազեցրել նախորդ տարվա համար հայտարարագրված գումարները՝ կրկին անփոփոխ հայտարարագրելով 50 մլն դրամը, 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը և 150 հազար եվրոն: Միաժամանակ, Ա.Գ.-ն պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ իր և իր հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների 2019 թվականի փետրվարի 7-ին ներկայացրած հայտարարագրում՝ որպես աշխատանքի վարձատրության դիմաց ստացված օրինական եկամուտ, հայտարարագրել է 114 հազար 660 դրամ, սակայն այդ պայմաններում նրա գումարն ավելացել է 24 մլն 351 հազար դրամով:

Վերոգրյալից բացի, Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում, Ա.Գ.-ն, ով 2009-2012 թվականներին զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով, 9 մլն 48 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 128 մլն 70 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 2000 ք.մ. հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին ուղղակի վաճառքով, 15 մլն 834 հազար դրամով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա 205 մլն 464 հազար դրամ շուկայական արժեքով, Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Փիրումյաններ փողոցում գտնվող 3500 ք.մ. հողամասը, որոնք 2018 թվականին օտարել է՝ համապատասխանաբար 176 մլն 346 հազար դրամով և 308 մլն 654 հազար դրամով:

Միաժամանակ, Ա.Գ.-ն 2012, 2013, 2014, 2015 և 2018 թվականների ընթացքում կատարել է օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ ընդհանուր՝ 90 մլն 333 հազար 97 դրամի ծախս, իսկ 2015 թվականի տարեկան հայտարարագրում՝ որպես տարեսկզբում առկա գումար, հայտարարագրել է 720 հազար ԱՄՆ դոլար: 2015-2017 թվականների ընթացքում Ա.Գ.-ի կողմից տարբեր անձանց անուններով ԱՄՆ-ում գրանցված իր հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967 հազար 700 ԱՄՆ դոլար, որը 247 հազար 700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720 հազար ԱՄՆ դոլարը: Այսինքն, անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա.Գ.-ն կատարել 247 հազար 700 ԱՄՆ դոլարի փոխանցումը:

Վերը նկարագրված՝ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա.Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ: Մասնավորապես՝ 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ 2015 թվականին 28 մլն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը, 2011 թվականի ապրիլի 6-ին՝ 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանում գտնվող բնակարանը, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը, 2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանը, լիազորությունները դադարեցնելուց հետո՝ 2019 թվականի մարտի 6-ին, 1 մլն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիման փողոցի վրա գտնվող առանձնատունը:

Ա.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից․ Փաշինյան (տեսանյութ) Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել․ Փաշինյան (տեսանյութ)Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)Որո՞նք են երաշխիքները, որ 4 գյուղերն ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. հարց՝ ՓաշինյանինԲանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Փաշինյանը ներկայացրել է՝ ինչ փուլերով են անցկացվելու սահմանազատման գործընթացի քայլերըԿադաստրի կոմիտեն այդ փաստաթղթերը գաղտնիության սկզբունքով տրամադրել է ՊՆ-ին. Փաշինյան Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն․ ՓաշինյանՊետք է հնարավորինս արագ իրականացնենք սահմանազատման գործընթացը․ ՓաշինյանԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում և Ադրբեջանում գործող ընկերությունների դեմՆիկոլ Փաշինյանի հարցազրույցը․ ՈւՂԻՂԳործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (տեսանյութ) Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Իտալացի պատգամավորը կասկածվում է օծանելիքի գողության մեջԱդրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկըԱրագածավանում Lexus-ը հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել ենԿիրանցում պայքարը շարունակվում է․ ՈւՂԻՂԵրևանը իբրև փորձում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, մինչդեռ Ադրբեջանն ստիպված է ավելացնել նույն ռուսական գազի ներկրումը․ Վահե ԴավթյանԿիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու. պատերազմի մասնակիցն սկսել է նստացույցը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել են ձերբակալված տավուշցիներին Հայտնի է՝ ինչու են Քիմ Քարդաշյանը և Բեքհեմը բաժանվել Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըԵրգչուհի Ժասմինը խոսել է իր հարսի՝ Եվա Խաչատուրյանի հետ հարաբերությունների մասինՄասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներՏարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Բացարձակ ստեր են. Ալմա Աթայի հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. Հրանտ Միքայելյան․ 168.am Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆԿիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցինՈրևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն՝ Տիգրան ԱբրահամյանինՄեր երկրի շահերից է բխում, որ ի վերջո որդեգրենք առանց արտաքին օգնության ապրելու բանաձև․ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներինԲագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ստամբուլում 210 ցուցարար է բերման ենթարկվել (տեսանյութ)44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Գրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել էԿիրանց անունով մի փոքրիկ, չքնաղ գյուղ կարողացել է խառնել աշխարհի գերտերությունների խաղաքարտերը. Բագրատ Սրբազանն ամփոփում է Տավուշյան շարժման 13 օրը (տեսանյութ)Հրդեհ Ջրառատում․ այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխելԱդրբեջանցուն հպատակ դառնա՞մ, հողը երբ տվեց, մարդասպանությունը կշատանա, Էժան ապրանքը թող իրենց պահենՉեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն հանձնվող հատվածները (տեսանյութ)Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (տեսանյութ)Տղաներն իրենց կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են
Ամենադիտված