Կամո Հովհաննիսյանն «Աստանա»-ի կազմում դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր:
Չեմպիոնները մրցեցին «Օրդաբասիի» հետ։ Գրիգորի Բաբայանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։ Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Հովհաննիսյանն «Աստանա»-ի հետ նոր պայմանագիր էր կնքել նախորդ տարվա ավարտին: Այն նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: