Զեդեա գյուղի մոտ բախվել է «ՎԱԶ» մակնիշի 2 մեքենա․ արգելափակված քաղաքացուն դուրս են հանել փրկարարները
Արտակարգ ՊատահարՄարտի 7-ին՝ ժամը 07:25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 133-րդ կմ-ին բախվել են «VAZ-21214» (վարորդ՝ Ռ․ Պ․, ծնված 1997 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Հ․-ն (ծնված 1988 թ․) արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաների վարորդներին․ տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ Ա․ Խ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․ Պ․-ինը և Գ․ Հ․-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։