ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան
Արտաքին ՔաղաքականՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշուման մեջ նշված է. «Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»:
Պավիրակության մյուս անդամներն են՝
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Արկադի Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ,
Մարիամ Գիգոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ,
Հովհաննես Հովհաննիսյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր,
Լուսինե Ղասաբօղլյան - «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։