Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Ален Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношений Пашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повестки Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ХАМАС согласился на предложение посредников о перемирии в Газе Премьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 мая На первом армяно-казахстанском экспертном круглом столе был подписан меморандум о сотрудничестве (фото) Армения и Венгрия подписали соглашение об экономическом сотрудничестве и программу сотрудничества МИД РА с МИД Венгрии 

Գերմանիայում ՀՀ դեսպանի անբովանդակ «ֆոտոսեսիաները» և համայնքի հետ՝ նրա կազմակերպած հանդիպման ֆիասկոն

Аналитический

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային երկօրյա  այցը Գերմանիա ավարտվել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Իր՝ Փաշինյանի խոսքով , նա ջերմ տպավորություններով է վերադարձել Գերմանիայից, բոլոր հանդիպումներն անցել են բաց քննարկումների մթնոլորտում։ Սակայն, մեկ հայացք գցելով համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին ՝ պարզ է դառնում, որ  հանդիպումը անցել է բավական սուր մթնոլորտում, իսկ Փաշինյանին տրված հարցերի մեծ մասն էլ ակնհայտ դիսկոմֆորտ էին առաջացրել վարչապետի մոտ:

Մասնավորապես, «Եվրոպացի եւ հայ մասնագետների» ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը հարցրեց. «2020-ի պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվության ամենամեծ չափաբաժինը կոորդինացրել է մեր ասոցիացիան եւ Հայաստան ներմուծումից հետո մենք ստանձնել ենք դրա ստացումը առողջապահության նախարարության կողմից եւ բաժանումը ՀՀ տարածքում: Խնդիրը նրանում է, որ ներգործելուց հետո 6-8 ամիս է անցել ու այն պահին, երբ այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր թե՛ սահմանամերձ գոտում, էլ չխոսենք Արցախի մասին, որտեղ անմիջապես պետք էր, ինչո՞ւմ էր խնդիրը եւ ինչո՞ւ այդքան երկար տեւեց: Ինչո՞ւմ է պետության գործառույթը: Մենք սփյուռքի, գերմանահայերի գումարներով դա բաժանում ենք Հայաստանին, խնդիրը համակարգային է, մինչեւ հիմա էլ չի լուծված»:

Մինայսանը հիշեցնելով Փաշինյանի խոսքը, թե Հայաստանում տնտեսական ու ժողովրդավարական խնդիրներ չկան, պատմեց, որ 6 ամիս առաջ Հոնկոնգից ներդրողներ է բերել Հայաստան, որ էքսպորտն ու զբոսաշրջությունը զարգացնի, կազմակերպություն է բացել, բայց 6 ամիս է՝ չի կարողանում Հայաստանի բանկերում հաշիվ բացել։



Գերմանիայի հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Լուլուկյանը Փաշինյանին հիշեցրեց ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրային դրույթները՝ պաշտպանել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների, կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով

Ակհայտ է , որ Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների մոտ բավական մեծ թվով հարցեր էին կուտակվել՝ ուղղված ՀՀ իշխանություններին: Իսկ դա նշանակում է, որ այլ խողովակներով, մասնավորապես՝ դեսպանատան միջոցով այդ հարցերի պատասխանները և լուծումները վերջիններս չեն ստացել: Հատկապես մեծ էր համայնքի հիասթափությունը և դժգոհությունը ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունից: Ներկաները բացահայտորեն մեղադրեցին Փաշինյանին նախընտրական ծրագրի կետերը մոռացության մատնելու, հանրությանը խաբելու  և Արցախի ինքնորոշման իրավունքից շեղվելու մեջ: Բարձրաձայնված երկրորդ կարևոր հարցը վերաբերվում էր սփյուռքի հայ համայնքների կողմից պատերազմի ընթացքում ՀՀ ուղարկված ֆինանսական օգնությանը, որը ինչպես գիտենք թիրախային չի օգտագործվել: Ավելին՝ Հայաստան Հիմնադրամի շուրջ ծագած սկանդալը նոր զարգացումներ է ունենում, քանի որ անցկացված աուդիտը վեր է հանել բազմաթիվ խախտումներ: Արդյունքում ի հայտ է եկել վստահության մեծ դեֆիցիտ՝ ՀՀ իշխանությունների հանդեպ: Ներկաները Փաշինյանին ուղիղ տեքստով էին հորդորում հրաժարական ներկայացնել, քանի որ ակնհայտ է՝ «մի բան այնպես չի գնացել» և Արցախն ու Հայաստանը կանգնած են գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև:

Ակնհայտ է դեսպանատան և անձամբ դեսպանի՝ Վիկտոր Ենգիբարյանի թերացումը ՝ դեսպանատուն-համայնք կոմունիկացիան հավուր պատշաճի կազմակերպելու հարցում: 2018-ից հետո ՀՀ իշխանությունները հիմնովին տապալեցին Սփյուռքի հետ երկխոսությունը, խարխլեցին տասնյակ տարիների ընթացքում ձևավորված կապերը, համաձայնենք՝ դրա համար էլ է մեծ տաղանդ անհրաժեշտ: Իսկ այժմ՝ Փաշինյանի թիմից նշանակված դեսպանները, որոնք անգամ դիվանագիտական կրթություն և աշխատանքի փորձ չունեն՝ իրենց անգործությամբ վերջին շտրիխերն են անում՝ վերջնականապես հիասթափեցնելով իրենց երկրների հայկական համայնքների ներկայացուցիչներին:

Եթե ուշադիր դիտարկենք, թե ինչով է զբաղված Գերմանիայում ՀՀ դեսպան Ենգիբարյանը, ապա կարելի է փաստել, որ դեսպանի ողջ գործունեությունը սահմանափակվում է գեղեցիկ ֆոտոսեսիաներ կազմակերպելով: Եվ թերևս դա է պատճառը, որ երկրի վարչապետի այցը տվյալ երկիր և հանդիպումը համայնքի ներկայացուցիչների այլ բառով, քան ֆիասկո ՝ չես անվանի: Անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչները իրենց տարակուսանքն էին արտահայտում՝ անպատասխան մնացած հարցերի մասով և այդ հարցերը ուղղում էին դեսպանատանը

Փաշինյանի հանդիպումը ձախողված էր բոլոր առումներով և այդ ձախողման խորքային պատճառները պարզից էլ պարզ են: Եթե համայնքի ներկայացուցիչները բարձրաձայն տարակուսում են, թե ինչում է պետության գործառույթը, նշանակում է նրանց հետ աշխատող թիվ մեկ կառույցը՝ դեսպանատունը նույնպես իր գործառույթներում ձախողվել է, որովհետև տվյալ խնդիրը գտնվում է հենց դեսպանի տիրույթում, հենց նա պետք է այնպես աշխատեր համայնքի հետ, որ համայնքի ներկայացուցիչները առնվազն չտորպեդահարեին երկրի ղեկավարին անհարմար և դժվարամարս հարցերով, հանդիպումն էլ անցներ առավել լոյալ մթնոլորտում: 

Մնում է հուսալ, որ Փաշինյանի այս ձախողված այցից հետո Գերմանիայում ՀՀ դեսպանատունը որոշակի հետևություններ կանի և կփորձի համայնքի հետ համագործակցության նոր եզրեր գտնել, քանի որ ակնհայտ է՝ ֆոտոսեսիաները և բուռն աշխատանքի իմիտացիան ցանկալի արդյունքի չեն հանգեցրել, դա Փաշինյանը զգաց անձամբ իր «մաշկի» վրա...

 Ամբողջական տեսանյութը՝ ստորև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Иран осудил военную операцию Израиля в секторе ГазаПодписан документ о реализации второй программы ПРООН “Новая Армения – современный парламент”Премьер-министр Пашинян принял руководителей Международной федерации тяжелой атлетикиПашинян: Демаркация - самый цивильный и правовой вариантВ ООН обвинили Израиль в нарушении норм международного права при эвакуации Курсы валют в АрменииПогода в Армении: ночные заморозки в горах«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Я не получил приглашения от Президента России принять участие в инаугурации: ПашинянУченые нашли генетические факторы, защищающие долгожителей от деменцииВступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в АрменииМгер Григорян и Ивана Живкович обсудили программы, реализуемые ПРООН в АрменииАлен Симонян и Ивана Живкович обсудили процесс нормализации армяно- азербайджанских отношенийВ первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активностиСовет ЕФСР принял решение о предоставлении РА финансирования на поддержку экономических преобразований в объеме 100 млн долл. СШАПашинян: Российские телеканалы не будут транслироваться в случае игнорирования требований АрменииНазваны все семь цветов корпуса iPhone 16 PlusСоздан новейший метод подбора лекарств при болезни ХантингтонаТоп-10 полезных товаров, которые сделают ваш отдых с детьми на природе комфортнее В Москве проходит пятая инаугурация президента России Владимира ПутинаПашинян и Путин обсудят вопросы двусторонней и многосторонней повесткиАрхиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидациюДепутат от блока «Армения»: Деятельность российских миротворцев вызвала и наше недовольствоПесков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурацииОбраз Зендаи на Met Gala 2024 года разделил ИнтернетISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроляГарник Даниелян: Народное шествие – против отуречивания АрменииСегодня состоится церемония инаугурации Владимира ПутинаГлава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызововВ Ереване проходит пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна«Грапарак»: Сегодня к кампании против марша на Ереван присоединится сам Никол ПашинянПротив односторонних уступок: марш на Ереван продолжаетсяШольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Ксения Собчак пошутила над образом Марии Шараповой на Met Gala: «В листе салата айсберг»Баграт Галстанян: Не создавайте кумираBrent подорожала до $83,48 за баррельВоенно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средствВрач рассказал, для каких людей стресс наиболее опасенВ Лиге чемпионов УЕФА стартуют ответные матчи полуфиналаУченые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯМинобороны Армении опровергло сообщение о начале дислокации азербайджанского спецназа у села КиранцНайден новый способ лечения ожирения и диабетаХАМАС согласился на предложение посредников о перемирии в ГазеВрач назвал неочевидный признак железодефицитной анемии у женщинБлок «Мать Армения» провели в Ереване информационную акциюТурция заявила, что нанесет «решающий удар» по территории Сирии и ИракаВ Брюсселе обсуждают интеграцию оборонной промышленности ЕС и УкраиныПремьер-министр Армении и президент РФ проведут двустороннюю встречу 8 маяНа армяно-азербайджанской границе установлено 40 пограничных столбов
Самое популярное