Մորուքով աղջիկը պատմել է իր հիվանդության մասին և հայտնի դարձել համացանցում
ՔաղաքականԱմերիկացի Թորի Սանշայնը խոսել է հիվանդության պատճառով աճող իր մորուքի մասին և հայտնի է դարձել համացանցում։ Համապատասխան տեսանյութերը հայտնվել են նրա TikTok-յան օգտահաշվում։
Ֆլորիդայի բնակչուհին ասել է, որ սկսել է սափրել դեմքի մազերը 15 տարեկանում այն բանից հետո, երբ բժիշկներն իր մոտ ախտորոշել են ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ (ՁՊԿՀ):
«Ամեն ինչ սկսվեց երկու փոքր կետերից. դրանք այնքան էլ նկատելի չէին, բայց ավագ դպրոցից հետո իրավիճակը վատացավ: Հիվանդությունն իր գագաթնակետին հասավ, երբ 20 տարեկան էի», - բացատրել է աղջիկը։
Օգտատիրոջ խոսքով՝ սկզբում ինքն անհանգստանում էր իր արտաքինի համար, սակայն հետագայում փոխել է վերաբերմունքն իր նկատմամբ։ «Այժմ ես ինձ շատ եմ սիրում և գիտեմ, որ ես հիանալի մարդ եմ», - ասել է Սանշայնը, ում էջին բաժանորդագրվել է ավելի քան 130 հազար մարդ։