Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է ՀԱՕԿ փոխանցիկ գավաթի հաղթողներին (տեսանյութ) «Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային Փաշինյանը Քիշնևում հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ և ավարտել Մոլդովա աշխատանքային այցը Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով պետություններ պատրաստ են Ուկրաինային կործանիչներ մատակարարել Պետք է կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում․ վարչապետ Քաղաքապետարանը 162 մանկապարտեզի համար 30 մլն դրամ արժողությամբ զարգացնող խաղեր է ձեռք բերել Կարծես թե, ՀՀ-ն ու Ադրբեջանը դեմ չեն՝ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան Ուզում եմ ՀՀ կադաստրի լրացված վկայական թողնեմ ապագա սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Պուտինի հետ այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք․ Փաշինյան 

Ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը․ Ռուբեն Վարդանյան․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

Hraparak.am-ի հարցազրույցը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ․ 

- Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։ 

- Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին: 

- Դուք աննահանջ պայքարի կողմնակից եք։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի պահվածքը եւ ի՞նչ լուծում եք տեսնում այս պահին։ Ձեր ասած պայքարը կոշտ մեթոդներ չի՞ ենթադրում։ Արդյո՞ք բաց թողնված հնարավորություններ չկան բլոկադայի առաջին փուլում։ 

- Ես անկախ, արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված՝ անվտանգ, ազատ, արժանապատիվ, հայկական Արցախի կողմնակից եմ: Իսկ դրա համար մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, պետք է պայքարենք: Պայքարը, նախեւառաջ, սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամությունն է: Առիթներ ունեցել եմ ասելու եւ կկրկնեմ. իմ ընկալումով պայքարը նշանակում է՝ գտնել մեր ամենախոցելի տեղերը եւ դրանք նվազագույնի հասցնել, ինչպես նաեւ գտնել մեր առավելություններն ու դրանք ուժեղացնել: Ու սա պետք է դառնա մեր կյանքի գերակայությունը: Այսինքն, անենք քայլեր, որոնք մեզ ավելի ուժեղ են դարձնելու. դա նաեւ արդյունավետ կառավարումն է, դա Արցախում անարդարության շատ սուր զգացողության հաղթահարումն է, որի ճանապարհը, իմ համոզմամբ, որոշումների ընդունման թափանցիկությունն է, դա  ժողովրդի հավատի  ու վստահության վերականգնումն է ոչ միայն սեփական ուժերի, այլեւ՝ առաջնորդների նկատմամբ: Սրանք մեր ժողովրդի իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլերն են: Մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ մեզ այս ամենն օդի պես անհրաժեշտ է, քանի որ երբ մենք հոգեպես ընկճված ենք, չենք հավատում ոչնչի, մեզ ավելի հեշտ է կոտրելը: Մեզ համար հիմա շատ կարեւոր է գաղափարի շուրջ համախմբելը: Երբ հստակ նպատակ ունես, գիտես հանուն ինչի ես պայքարում, դա մեծ ուժ է տալիս: Ես ուրախ եմ, որ իմ շփումները ղեկավար պաշտոնյաների, հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ օգնեցին սահմանել մեր «կարմիր գծերը»: Հուսով եմ, որ նախեւառաջ Արցախի ղեկավարության համար այդ «կարմիր գծերը» միշտ անխախտելի են լինելու։ Ու մենք հետեւողական ենք լինելու,  որպեսզի հայտարարված  «կարմիր գծերը» պահպանվեն, քանի որ դրանց ցանկացած խախտում բերելու է հայկական Արցախի կորստի: Ինչ վերաբերում է  բլոկադայի առաջին փուլին, ապա, բնականաբար, այն շատ  բարդ էր` ցուրտ ձմեռ, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի անջատումներ, պարենային, առողջապահական ճգնաժամ, ամեն օր ի հայտ եկող  նոր խնդիրներ, բայց չէի ասի, որ եղել են բաց թողնված հնարավորություններ: Բազմաթիվ նվիրյալ մարդկանց օրուգիշեր աշխատանքի շնորհիվ ոչ միայն հաջողվեց խուսափել կոլապսից, այլեւ համակարգային աշխատանք իրականացնել, օրինակ, ինվենտարիզացիա անել, հասկանալ՝ ինչ ունենք եւ ինչ չունենք, մի շարք ուղղություններով տվյալների բազաներ ստեղծել, որոնք, իհարկե, թույլ են տալու հետագայում ավելի արդյունավետ կերպով ծրագրեր իրականացնել:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
N 100 ավտոբուսն այսօրվանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ուղևորափոխադրումներ է իրականացնումԳագիկ Ծառուկյանը պարգևատրել է ՀԱՕԿ փոխանցիկ գավաթի հաղթողներին (տեսանյութ)Սեքսապաթոլոգը պոտենցիայի համար օգտակար մթերքներ է նշելԿինը հետևել է նախկին սկեսուրի խորհրդին և այրել դեմքը«Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային Բայդենն ընկել է բեմի վրա (տեսանյութ)Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ ի սկզբանե լուրջ չի վերաբերվել քաղցկեղի առաջին նշաններինՄակրոնը մեկնաբանել է Պուտինի հետ զրուցելու հնարավորությունըՓաշինյանը Քիշնևում հանդիպել է ուկրաինահայ գործարարների հետ և ավարտել Մոլդովա աշխատանքային այցը Զելենսկին հայտարարել է, որ մեծ թվով պետություններ պատրաստ են Ուկրաինային կործանիչներ մատակարարելՌոնալդուն խոսել է «Ալ-Նասրում» իր ապագայի մասինՊետք է կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում․ վարչապետԵկեք չգերագնահատենք Տիգրանաշենի կամ Արծվաշենի հարցերը. Փաշինյան Մադոննայի դուստրը ներքնազգեստով կեցվածք է ընդունել ամսագրի համարՔաղաքապետարանը 162 մանկապարտեզի համար 30 մլն դրամ արժողությամբ զարգացնող խաղեր է ձեռք բերել Կարծես թե, ՀՀ-ն ու Ադրբեջանը դեմ չեն՝ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. ՓաշինյանՈւզում եմ ՀՀ կադաստրի լրացված վկայական թողնեմ ապագա սերունդներին. Փաշինյանի խոսքերը ծափահարություններով ընդունեցին Պուտնին երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել․ լրագրողը՝ ՓաշինյանինՓրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Պուտինի հետ այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք․ ՓաշինյանՓաշինյանը հանդիպում է Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ․ ուղիղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում․ ՓաշինյանԼողազգեստով Ժիզել Բունդհենը՝ Louis Vuitton-ի գովազդում (լուսանկար)Ռուստամ Բադասյանը և Արմեն Գրիգորյանը համալրեցին «արտոնյալների» շարքերըՀԱՊԿ-ը պիտի ապահովեր ՀՀ անվտանգությունը, հիասթափված ենք․ ՓաշինյանՀորդանանի արքայազն Հուսեյնն ամուսնացել է ճարտարապետ աղջկա հետԿոտայքի մարզում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 4 պատանի ըմբիշներից մեկը մահացել է․ News.am Լավ մեկնարկ էր սպասվող հաջորդ հանդիպման համար․ Միշել Տարբեր երկրներից հեռախոսազանգերով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքել․ ԱՀ ԱԱԾ Կսկսի արդյո՞ք Արսեն Թորոսյանը «կոմպրոմատների պատերազմը»Հոկտեմբերի 5-ին Իսպանիայում տեղի կունենա հերթական հնգակողմ հանդիպումը․ ՄիշելԻնչ հարցեր են քննարկվել հնգակողմ հանդիպման ընթացքումՀայտնի է՝ երբ կկայանա Փաշինյանի, Միշելի և Ալիևի հաջորդ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել CNN Prima NEWS հեռուստաընկերությանը Շվեդ ամուսիններին թույլ չեն տվել իրենց երեխային անվանել «Պուտին»PR-ի «առաջամարտիկների» թոփ 10-յակըՏեր Միքայել Աջապահյանը միացել է «Ոչ Արցախն Ադրբեջանի կազմում» ստորագրահավաքին Քիշնևում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը Ադրբեջանի ռմբակոծություններից զոհված Վաղարշակի և Վիկտորյայի օրը պետք է լիներ նաև այսօր․ Արցախի ՄԻՊ Հայկական պանելը հուսալի ձեռքերում է․ «Հրապարակ»Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Հարբած դեռահասը կամրջից ընկել է ռելսերի վրա և ողջ մնացելՀետմահու պարգևատրվել է փոխգնդապետ Կարեն Հակոբյանը Ադրբեջանը կշարունակի զինվել. Հասանովը հանձնարարել է շարունակել «հայերի գործունեության անխափան դիտարկումը» Մոլդովայում ընթանում է հնգակողմ հանդիպումը (տեսանյութ)Անչափահասին ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետի լիազորությունները դադարեցվել են Մենք հիանալի հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Վրաստանի վարչապետ 42-ամյա Քիմ Քարդաշյանն ակնարկել է նոր սիրավեպի մասինԳինու փառատոնի առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ Դիլիջանի քրեականի պետը ներողություն է խնդրել անչափահաս տղայից․ քրեական հետապնդում չի հարուցվել. News.am
Ամենադիտված