Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters ԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ Բորել Թուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ Չավուշօղլու Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը ՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին 

Նիկոլ Փաշինյանը Երևանը «հանձնում» է արևմուտքին

Վերլուծական

Երեկվանից ակտիվորեն լուրեր են պտտվում, որ հրաժարականի դիմում է պատրաստվում ներկայացնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Նախորդ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն իշխանությունները չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ, թեեւ, իրականում, նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը՝ միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավված լինելով քարոզարշավի մեջ:

Սարգսյանին ասպարեզից հեռացնելով Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական խնդիր է լուծում՝ առավել հարմարավետ պայմաններ ստեղծելով Տիգրան Ավինյանի նախընտրական PR-ի և ընդհանրապես գործունեության համար: Բանն այն է, որ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում ակնհայտորեն խանգարում էր Ավինյանին: Վերջինս, շռայլելով բազմաթիվ խոստումներ, ըստ էության, դրանք իրականացնելու լծակներ չուներ և շատ դեպքերում անգամ Հրաչյա Սարգսյանը պարզապես առկախում էր Ավինյանի տված այս կամ այն խոստումը: Մոտեցումների միջև տարբերությունը զգացվեց անգամ Տիգրան Ավինյանի համար առանցքային PR նշանակություն ունեցող պրոյեկտի՝ Աջափնյակի մետրոյի կառուցման հարցի քննարկման ժամանակ:  Sputnik Արմենիա-ի հետ զրույցում 50 մլն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը Սարգսյանը «ներկա պահին ճոխություն» էր համարել։ Սարգսյանը նշել էր, որ ինքը համատեղությամբ նաև Երևանի մետրոպոլիտենի խորհրդի անդամ է և խնդիրներին ծանոթ է բավական մանրամասն, ասել է թե՝ ակնարկելով, որ Ավինյանը պոպուլիզմով  է զբաղվում: Ի պատասխան դրա՝ Ավինյանը գրառում էր արել՝ նշելով, որ ի հեճուկս բոլոր թերահավատների՝ մետրոյի նոր կայարանը կառուցվելու է: Թերահավատների շարքում նա, թերևս, նկատի ուներ նաև Հրաչյա Սարգսյանին:

Ներքաղաքական խնդիր լուծելուց զատ, Փաշինյանի այս «ռակիրովկան» անշուշտ մեսիջ էր նաև դրսի խաղացողներին, մասնավորապես՝ արևմուտքին: Ուշագրավ է, որ Սարգսյանին քաղաքական հորիզոնից հեռացնելու այս որոշումը կայացվեց անմիջապես այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվան, ի դեմս ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, արձագանքեց Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք հայտարարություններին, մասնավորապես նրանց, որոնք վերաբերվում էին ՝ Մոսկվայի՝ ԼՂՀ անվտանգության միակ երաշխավոր լինելուն:  «Երբ ես կարդացի սա՝ չգիտես ինչու՝ հիշեցի երկու այլ մեջբերում ՝ «Ով ում վրա էր կանգնած» (Բուլգակով) և «Պետք է սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ թե ինքդ քեզ արվեստում» (Ստանիսլավսկի)։ Ես հարցի այս մասը թողնում եմ ձեր հետագա մշակման համար, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը», - ասել է Զախարովան։ Ռուս դիվանագետը նաև ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես «հոկտեմբերին Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում վերցված գծի շարունակություն»: Ակնհայտ է, որ Զախարովան Փաշինյանին մեղադրում է ՌԴ միջնորդական ջանքերը մերժելու և արևմուտքի հետ «սիրախաղ» անելու մեջ:

Մոսկվայի ահա այս կոշտ արձագանքից ժամեր անց դաշտում հայտնվեց Հրաչյա Սարգսյանի սպասվող հրաժարականի մասին լուրը: Փաստացի, Փաշինյանը արագացնում է պրոցեսները և Ավինյանին առաջին պլան բերելով՝ մեսիջ հղում արևմուտքին: Գաղտնիք չէ, որ Տիգրան Ավինյանը համարվում է արևմուտքի համար ընդունելի և պրո-արևմտյան դիրքորոշում ունեցող պաշտոնյա․ վերջինս հեղափոխությունից հետո և հատկապես փոխվարչապետ եղած ժամանակ բավական լոյալ էր վերաբերվում արևմտյան և հատկապես ՝այսպես կոչված «սորոսական» ՀԿ-ին՝ նրանց արտոնություններ տրամադրելով և հարկերից ազատելով: 

Կարող ենք փաստել, որ այս քայլը Փաշինյանի հերթական ռևերանսն է արևմուտքին և հաջորդել է Մոսկվայի՝ իր հասցեին հնչած բավական կոշտ քննադատություններին: Ըստ էության՝ Փաշինյանը Երևանը «հանձնում» է արևմուտքին. թե ինչպես այս քայլին կարձագանքի Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի իշխանությունները տարածել են ՌԴ արտահանելու համար արգելված ապրանքների ցանկը․ Reuters108-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքըԵՄ 20 երկրներ կմասնակցեն Ուկրաինայի համար արկերի ընդհանուր գնումներին․ ԲորելԹուրքիան Շվեդիայի հակաահաբեկչական գործողություններն անբավարար է համարում․ ՉավուշօղլուԺաննա Անդրեասյանը հետևել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզմանը 53-ամյա Ջենիֆեր Լոպեսը երեկույթին ներկայացել է անկեղծ կերպարովՊՆ֊ն հերքում է՝ Ջերմուկում հրադադարի խախտում չկա․ 168.am Վահե Ղազարյանի հրամաններով Ոստիկանության մարզային վարչությունների պետերի փոփոխություններ են տեղի ունեցել Արմեն Եգանյանը նշանակվել է Բրազիլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հուսով եմ, որ ֆրանկոֆոն նոր դերակատարների հոսքը Հայաստան շարունակական կլինի․ ՀՀ ԱԳ նախարար Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան Քենդալ Ջենները կեցվածք է ընդունել Vogue-ի շապիկի համար (լուսանկարներ)ՀՀ ԱԺ պատգամավորները Կիպրոսում խոսել են ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին Պուտինի և Սի Ծինփինի 4,5 ժամ տևած բանակցություններն ավարտվել ենԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդն այցելել է ՀՀ քննչական կոմիտեԻնչ ունեցվածք են հայտարարագրել մշտապես ստվերում գտնվող Երևանի ավագանու անդամները39-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ հարևանուհին իր բնակարանի մուտքի դռան բռնակի վրա կախել է օգտագործված պահպանակ․ shamshyan.com Ընկել եմ և կոտրել ձեռքս, կպահանջվի նաև վիրահատական միջամտություն․ Ալեն ՍիմոնյանՀսկայական առնետները հեղեղել են հայտնի լողափը և սկսել ահաբեկել զբոսաշրջիկներինՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՀայաստանի ֆուտբոլի ընտրանին բաց մարզում անցկացրեց 30-ամյա բլոգերը մահացել է իր գլխացավի մասին տեսանյութ հրապարակելուց երկու օր անցԵրևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել․ Shamshyan.com Բաքվի բռնապետը խաղաղության հաստատման միտում չունի․ ադրբեջանագետ Երևանում բեռնատար գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն․ վերջինս տեղում մահացել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի՝ միլիոնների հասնող գնումները մեկ անձիցՄիջազգային ֆինանսական կորպորացիան տպավորված է Հայաստանի նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներից Ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը Որ դեպքերում է վտանգավոր ամուսնական դավաճանությունը ներելըԲլինքենը Փաշինյանին օգնություն է առաջարկել Ադրբեջանի հետ բանակցություններում․ ՊետդեպՉեխիայի նախագահը հայտարարել է 2023 թվականին ուկրաինական հակամարտությունում հնարավոր շրջադարձի մասինՀերթական մոռացված խոստումը. ՔՊ-ականների ազգականներն արտոնյալ են Նոր ՀայաստանումԷրդողանը երկրաշարժերից Թուրքիային հասցված վնասը գնահատել է 104 մլրդ դոլարԱրցախում եմ՝ խնդիրների լուծմանն իմ համեստ ներդրումն ունենալու համար․ Արթուր Դավթյան․ Hayastan.newsԱպրիլի 1-ից 4-ը Սոչիում կանցկացվեն «Հայաստանի օրերը» 92-ամյա մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը հայտարարել է իր նշանադրության մասինԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի իր պաշտոնըԵՀ-ն երկրաշարժերից հետո վերականգնման համար 1 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ Գոռ ԱբրահամյանՋուլիա Ֆոքսն ասել է, որ նիհարելու համար դեղամիջոցներ չի ընդունումՈւկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Պեկինը կազդի Մոսկվայի վրա և կստիպի դադարեցնել հակամարտությունըԱլեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը. խոսնակ Առողջապահության որակը առողջապահական համակարգի ռազմավարական կարևորագույն ուղղություններից է․ Անահիտ Ավանեսյան ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ Լավրովը մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասում «գունավոր հեղափոխությունները» հովանավորելու մեջԱլեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «մի փոքր նախանձում է» ՉինաստանինՎրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի. Գիորգի Շարվաշիձեն՝ ՀՀ ԱԺ նախագահին Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ
Ամենադիտված